45 Հարյուրապետից այդ ստուգելուց հետո մարմինը շնորհեց Հովսեփին։
45 Եվ հարյուրապետից տեղեկանալով՝ մարմինը Հովսեփին շնորհեց։
Այնուհետև արիմաթեացի Հովսեփը՝ հրեաների վախի պատճառով Հիսուսի թաքուն աշակերտը, Պիղատոսին աղաչեց, որ վերցնի Հիսուսի մարմինը։ Պիղատոսն անմիջապես հրաման տվեց, և եկան ու վերցրին Հիսուսի մարմինը։
Հարյուրապետը, որ կանգնած էր այնտեղ, տեսնելով, թե Հիսուսն ինչպե՛ս աղաղակեց և հոգին ավանդեց, ասաց. «Այս մարդն իսկապես Աստծու Որդի էր»։
Սա գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց Հիսուսի մարմինը։ Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրվի։
Պիղատոսը զարմացավ, որ Հիսուսն այդքան շուտ էր մեռել։ Իր մոտ կանչելով հարյուրապետին՝ հարցրեց նրան և ասաց. «Իրո՞ք այդքան շուտ մեռավ»։
Հովսեփն էլ կտավ գնեց և նրան խաչից իջեցնելով՝ պատեց կտավով և դրեց մի ժայռափոր գերեզմանի մեջ։ Ապա մի քար գլորեց գերեզմանի մուտքին։