Մարկոս 15:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քահանայապետները նրա դեմ շատ ամբաստանություններ էին անում, բայց Հիսուսը ոչինչ չէր պատասխանում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ քահանայապետները նրա դեմ շատ ամբաստանություններ էին անում։ |
Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում։ Նա մորթվելու տարվեց ոչխարի պես. և գառան նման անմռունչ կանգնած է խուզողի առաջ և այնպես իր բերանը չի բացում։
Պիղատոսը հարց տվեց նրան և ասաց. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը պատասխան տվեց նրան և ասաց. «Այո՛, ինչպես ասացիր»։
Իսկ Պիղատոսը դարձյալ հարցրեց նրան. «Ոչ մի պատասխան չե՞ս տալիս. տե՛ս, ինչքա՛ն ամբաստանություններ են անում քո դեմ»։
Դրանից հետո Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել։ Իսկ հրեաներն աղաղակում էին ու ասում. «Եթե դրան արձակես, կայսրին բարեկամ չես։ Ամենայն ոք, ով ինքն իրեն թագավոր է կոչում, հակառակ է կայսեր»։