Մարկոս 15:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պիղատոսը նրանց հարցրեց. «Ի՞նչ չար բան է արել նա»։ Սակայն նրանք ավելի ու ավելի էին աղաղակում և ասում. «Խա՛չը հանիր դրան»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պիղատոսը նրանց ասաց. «Ի՞նչ չար բան է արել»։ Սակայն նրանք ավելի ուժեղ էին աղաղակում. «Խաչի՛ր նրան»։ |
Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտի. իր երեսը դարձնելով՝ արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։
Պիտի պատժեմ չարերին նրա գերեզմանի փոխարեն և հարուստներին՝ նրա մահվան փոխարեն, որովհետև նա անօրենություն չգործեց, և նենգությունը տեղ չգտավ նրա բերանում։
Մինչ նա ատյան էր նստել, իր կինը լուր ուղարկեց նրան՝ ասելով. «Քո և այդ արդարի միջև ոչինչ չկա, որովհետև այսօր երազումս նրա պատճառով գլխովս շատ բաներ անցան»։
ասելով. «Մեղանչեցի, որովհետև մի արդարի մահվան մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»։
Իսկ հարյուրապետը և նրանք, որ նրա հետ Հիսուսի վրա պահակություն էին անում, երբ տեսան երկրաշարժը և պատահածները, սարսափահար եղան և ասացին. «Իսկապես որ Աստծու Որդին էր սա»։
Այն ժամանակ Պիղատոսը, ցանկանալով գոհացնել ամբոխին, նրանց համար ազատ արձակեց Բարաբբային, իսկ Հիսուսին մտրակով ծեծել տալուց հետո հանձնեց, որպեսզի խաչը հանվի։
Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել»։
Պիղատոսը նրան հարցրեց. «Ի՞նչ է ճշմարտությունը»։ Երբ այս ասաց, անմիջապես դուրս ելավ հրեաների մոտ ու ասաց նրանց. «Ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում։
Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին և ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Վերցրե՛ք նրան ձեզ և ինքնե՛րդ խաչը հանեք, քանի որ ես նրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում»։
Երբ իմացան, որ Ալեքսանդրոսը հրեա է, բոլորը միաձայն մոտ երկու ժամ աղաղակում էին. «Մեծ է Արտեմիսը եփեսացիների»։
Արդարև, մեզ պետք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատված մեղավորներից և բարձրացած ավելի վեր, քան երկինքը,