Մարկոս 14:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ կարելի էր այդ յուղը վաճառել ավելի քան երեք հարյուր դահեկանի և տալ աղքատներին»։ Եվ սկսեցին խիստ բարկանալ կնոջ վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև այն կարելի էր երեք հարյուր դինարից ավելի թանկ վաճառել ու աղքատներին տալ»։ Եվ հանդիմանում էին այդ կնոջը։ |
Իսկ ծառան դուրս գալուն պես գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դահեկան էր պարտք, և բռնելով նրան՝ սկսեց խեղդել և ասել. “Հատուցի՛ր ինձ պարտքդ”։
Հիսուսը նրանց ասաց. «Թողե՛ք նրան, ինչո՞ւ եք անհանգստություն պատճառում, քանի որ նա ինձ համար մի բարի գործ արեց։
Փարիսեցիներն ու դպիրները տրտնջում էին և ասում. «Ինչո՞ւ է սա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ»։
Որովհետև ոմանք կարծում էին, թե քանի որ Հուդան էր գանձանակը պահում, Հիսուսը նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ տոնի ժամանակ պետք է մեզ» և կամ՝ որ մի բան տա աղքատներին։
Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարյուր դահեկանի հացը դրանց չի բավարարի, թեկուզև յուրաքանչյուրը մի կտոր վերցնի»։
Ով գողանում էր, այլևս թող չգողանա, ավելին՝ թող աշխատի սեփական ձեռքերով բարիք արտադրել, որպեսզի կարող լինի տալու նրան, ով կարիքի մեջ է։
և ձեր վրաններում տրտնջալով ասացիք. “Տերը ատելության պատճառով հանեց մեզ եգիպտացիների երկրից, որպեսզի մեզ մատնի ամորհացիների ձեռքը՝ մեզ կոտորելու։
Սրանք տրտնջացողներ են և բանսարկուներ, որոնք հետամուտ են իրենց սեփական ցանկություններին. նրանց բերաններն ամբարտավան խոսքեր են բարբառում, իսկ իրենք երեսպաշտություն են անում շահի համար։