Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարյուր դահեկանի հացը դրանց չի բավարարի, թեկուզև յուրաքանչյուրը մի կտոր վերցնի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Նույնիսկ երկու հարյուր դինարի հացը նրանց չի բավականացնի, թեկուզ նրանցից յուրաքանչյուրը մի կտոր վերցնի»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:7
10 Խաչաձեւ Հղումներ  

Նրա սպասավորն ասաց. «Ի՞նչ ես տալիս, որ հարյուր մարդու առջև դնեմ»։ Նա ասաց. «Տո՛ւր ժողովրդին, որ ուտեն, քանի որ այսպես է ասում Տերը. “Պիտի ուտեն, և պիտի ավելանա”»։ Ծառան դրեց նրանց առջև,


Իսկ ծառան դուրս գալուն պես գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դահեկան էր պարտք, և բռնելով նրան՝ սկսեց խեղդել և ասել. “Հատուցի՛ր ինձ պարտքդ”։


Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Դո՛ւք նրանց տվեք, որ ուտեն»։ Հարցրին նրան. «Գնանք գնենք երկու հարյուր դահեկանի հաց և տանք նրանց, որ ուտե՞ն»։


Հաջորդ օրը Հիսուս որոշեց Գալիլեա մեկնել. գտավ Փիլիպպոսին ու նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։


Փիլիպպոսը Բեթսայիդայից էր՝ Անդրեասի ու Պետրոսի քաղաքից։


Փիլիպպոսը գտավ Նաթանայելին ու նրան ասաց. «Ում մասին Մովսեսն օրենքի մեջ և մարգարեները գրել էին, գտանք նրան՝ Հիսուսին՝ Հովսեփի որդուն, Նազարեթ քաղաքից»։


Նաթանայելը նրան ասաց. «Իսկ հնարավո՞ր է, որ Նազարեթից որևիցե լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»։


Նաթանայելը նրան ասաց. «Որտեղի՞ց ես ճանաչում ինձ»։ Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Փիլիպպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու տակ էիր, տեսա քեզ»։


«Ինչո՞ւ այդ յուղը չվաճառվեց երեք հարյուր արծաթ դահեկանի և չտրվեց աղքատներին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ