Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 18:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Իսկ ծառան դուրս գալուն պես գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դահեկան էր պարտք, և բռնելով նրան՝ սկսեց խեղդել և ասել. “Հատուցի՛ր ինձ պարտքդ”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Երբ այդ ծառան դուրս եկավ, գտավ իր ծառայակիցներից մեկին, որն իրեն հարյուր դինար էր պարտք։ Բռնեց նրան և խեղդում էր՝ ասելով. "Պարտքդ վերադարձրո՛ւ"։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 18:28
15 Խաչաձեւ Հղումներ  

Մշակների հետ օրավարձը մեկ դահեկան սակարկելուց հետո նրանց իր այգին ուղարկեց։


Այսպես է ասում Տերը՝ Աստված. «Բավական է ձեզ, ո՛վ իշխաններ Իսրայելի։ Արդ, հեռո՛ւ վանեցեք անիրավությունն ու զրկանքը, օրենքով ու արդարությա՛մբ վարվեք, հեռո՛ւ տարեք բռնությունն իմ ժողովրդից»,- ասում է Տերը՝ Աստված։


Թողության օրենքը հետևյալն է. չեղյալ կհամարես այն ողջ պարտքը, որ քո ընկերը պարտք է քեզ. մի՛ պահանջիր քո ընկերոջից և քո եղբորից, որովհետև այդ թողությունը հանուն Տիրոջ՝ քո Աստծու է։


և ասում են. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և դու չիմացար։ Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։


Մեր դուստրերին չենք տա օտար ժողովուրդների որդիներին և հեթանոսների դուստրերին չենք առնի մեր որդիների համար։


Խորհեցի իմ մտքում և ապա հանդիմանեցի ազնվականներին ու իշխաններին՝ ասելով. «Դո՞ւք եք, որ հարկ եք վերցնում ձեր եղբայրներից»։ Ապա հրամայեցի մեծ ժողով գումարել


Հզորն ամբարշտությամբ կեղեքում է աղքատին։ Ինչպես սաստիկ և անշահ անձրևը,


Ծառայի տերը գթալով արձակեց նրան և պարտքը ներեց։


Ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, սկսեց աղաչել նրան և ասել. “Համբերատա՛ր եղիր իմ հանդեպ, և կհատուցեմ քեզ”։


Հիսուսը պատասխանեց նրանց և ասաց. «Դո՛ւք նրանց տվեք, որ ուտեն»։ Հարցրին նրան. «Գնանք գնենք երկու հարյուր դահեկանի հաց և տանք նրանց, որ ուտե՞ն»։


կարելի էր այդ յուղը վաճառել ավելի քան երեք հարյուր դահեկանի և տալ աղքատներին»։ Եվ սկսեցին խիստ բարկանալ կնոջ վրա։


«Մի փոխատու երկու պարտապան ուներ. մեկը հինգ հարյուր դահեկան պարտք ուներ, իսկ մյուսը՝ հիսուն։


Եվ հաջորդ օրը, երբ դուրս էր գալիս այնտեղից, հանեց, իջևանատիրոջը երկու դահեկան տվեց և ասաց. «Խնամի՛ր նրան և ինչ որ ծախսես դրա վրա, իմ մյուս անգամ գալուն կհատուցեմ քեզ»։


Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Երկու հարյուր դահեկանի հացը դրանց չի բավարարի, թեկուզև յուրաքանչյուրը մի կտոր վերցնի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ