Նրա եղբայրները հեռվից նկատեցին նրան, նախքան նա կմոտենար իրենց, և իրար մեջ չար խորհուրդ արեցին՝ նրան սպանելու։
Մարկոս 14:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկու օր հետո Զատկի և Բաղարջակերաց տոնն էր։ Քահանայապետներն ու դպիրները հնար էին փնտրում, թե Հիսուսին նենգությամբ ինչպե՛ս ձերբակալեն և սպանեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երկու օր հետո Զատկի և Բաղարջակերաց տոնն էր։ Քահանայապետներն ու դպիրները միջոց էին փնտրում, թե ինչպե՛ս Հիսուսին նենգությամբ բռնեն և սպանեն։ |
Նրա եղբայրները հեռվից նկատեցին նրան, նախքան նա կմոտենար իրենց, և իրար մեջ չար խորհուրդ արեցին՝ նրան սպանելու։
Աստված երկնքից նայեց մարդկանց որդիներին՝ Տեսնելու, թե կա՞ մի իմաստուն, որ փնտրում է Աստծուն։
Քանզի քո ողորմությունն ինձ համար ավելի լավ է, Քան իմ կյանքը, Եվ իմ շրթունքները պիտի գովեն քեզ։
Ուստի երբ ողորմություն անես, մի՛ փողահարիր քո առջև, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում ու հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։
Բաղարջակերաց տոնի առաջին օրը, երբ զատկական գառն էին մորթում, աշակերտները նրան ասացին. «Որտե՞ղ ես ուզում ուտել զատկական ընթրիքը։ Գնանք պատրաստենք»։
Քահանայապետներն ու փարիսեցիները ժողով գումարեցին և ասացին. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։
Զատկի տոնից առաջ Հիսուսն իմացավ, որ հասել է իր ժամը, որպեսզի այս աշխարհից փոխադրվի Հոր մոտ։ Սիրեց այս աշխարհում գտնվող յուրայիններին, ամբողջովին սիրեց նրանց։
Երբ նրան բռնեց, բանտ դրեց և յուրաքանչյուրը չորս զինվորից բաղկացած չորս խմբի հանձնեց, որ պահպանեն նրան, որովհետև կամենում էր Զատկից հետո նրան ժողովրդի առաջ հանել։