Մարկոս 11:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ օրհնյա՜լ լինի մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է։ Խաղաղությո՜ւն երկնքում և փա՜ռք Բարձրյալին (հմմտ. եբր. Սաղ. 118.25)»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ օրհնյա՜լ է մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է։ Օվսաննա՜ Բարձրյալին (հմմտ. եբր. Սաղ. 118.25)»։ |
ապա Հակոբի և իմ ծառա Դավթի սերունդը կանարգեմ, Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերնդի վրա նրա սերնդից իշխան չեմ դնի, սակայն ես նրանց գերյալներին պիտի վերադարձնեմ, պիտի ողորմեմ նրանց»։
Դրանից հետո Իսրայելի որդիները կդառնան ու կփնտրեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և Դավթին՝ իրենց թագավորին, և վերջին օրերին կզորանան Տիրոջով ու նրա բարիքներով։
Առջևից ու հետևից գնացող բազմությունը աղաղակում էր և ասում. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով (Սաղ. 117(118).26), օրհնությո՜ւն Բարձրյալին»։
և մի՛ փորձեք ինքներդ ձեզ ասել. «Մենք իբրև հայր ունենք Աբրահամին»։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։