Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։
Մարկոս 10:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք ասացին. «Մովսեսը թույլ տվեց ապահարզան գրել և արձակել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք ասացին. «Մովսեսը թույլ է տվել բաժանման թուղթ գրել ու արձակել»։ |
Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։
«Եթե մարդն արձակի իր կնոջը, և սա հեռանա նրանից ու ամուսնանա ուրիշ տղամարդու հետ, ապա նորից հետ գա նախկին մարդու մոտ, արդյոք այդ կինը ամբողջապես պղծված չի՞ լինի։ Իսկ դու պոռնկացար բազում հովիվների հետ և վերադարձար ինձ մոտ,- ասում է Տերը։-
Հովսեփը՝ նրա ամուսինը, քանի որ արդար էր և չէր կամենում նրան խայտառակել, մտածեց լռելյայն արձակել նրան։
Նրան ասացին. «Այդ դեպքում Մովսեսը մեզ ինչո՞ւ պատվիրեց արձակման թուղթ տալ և արձակել» (Բ Օր. 24.1-4, Մտթ. 5.31)։