Մարկոս 10:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աչքերը հառելով նրանց՝ Հիսուսն ասաց. «Մարդկանց համար դա անկարելի է, բայց ո՛չ Աստծու համար»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսը նրանց նայեց ու ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց ո՛չ Աստծու համար։ Աստծու համար ամեն ինչ է հնարավոր»։ |
Այն զորապետը, որի ձեռքին հենվում էր արքան, ասաց Եղիսեեին. «Եթե Տերն անգամ երկնքի սահանքները բացի, մի՞թե այդպիսի բան կարող է լինել»։ Եղիսեեն ասաց. «Քո աչքերով պիտի տեսնես դա, սակայն դու դրանցից չպիտի ուտես»։
«Տե՛ր, Աստվա՛ծ, քո մեծ զորությամբ և քո հաղթ բազկով դու ստեղծեցիր երկինքն ու երկիրը. չկա ոչ մի բան, որ կարողանա թաքնվել քեզնից։
«Ահա ես բոլոր մարմնավորների Տերը՝ Աստվածն եմ. մի՞թե որևէ բան կարող է ինձնից թաքուն մնալ»։
Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Եթե անհնարին բան լինի այդ ժողովրդի մնացորդների առջև այդ օրերին, մի՞թե իմ առջև էլ անհնարին բան կլինի”,- ասում է Ամենակալ Տերը։
Հիսուսը հայացքը հառեց նրանց վրա և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն ինչ հնարավոր է»։
որ վերափոխելու է մեր թշվառ մարմինը՝ իր փառավոր մարմնին կերպարանակից դարձնելու, այն զորությամբ, որով կարող է ամեն ինչ իր իշխանության ներքո հնազանդեցնել։
Աբրահամն իր մտքում մտածեց, թե Աստված կարո՛ղ է մեռելներից էլ հարություն տալ Իսահակին։ Ուստի և, որպես նախօրինակ այդ բանի, նա վերստացավ իր որդուն։
Ուստի և կարող է իր միջոցով Աստծուն մոտեցողներին մեկընդմիշտ փրկել, քանի որ նա միշտ կենդանի է՝ բարեխոս լինելու նրանց համար։