Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 8:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Եթե անհնարին բան լինի այդ ժողովրդի մնացորդների առջև այդ օրերին, մի՞թե իմ առջև էլ անհնարին բան կլինի”,- ասում է Ամենակալ Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Այսպես է ասում Զորքերի Տերը. “Այն օրերին եթե այս ժողովրդի մնացորդի աչքերին անհնար լինի, մի՞թե իմ աչքերին էլ պիտի անհնար լինի”,- ասում է Զորքերի Տերը։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 8:6
13 Խաչաձեւ Հղումներ  

«Ահա ես բոլոր մարմնավորների Տերը՝ Աստվածն եմ. մի՞թե որևէ բան կարող է ինձնից թաքուն մնալ»։


Նա ասաց. «Ինչ որ անհնար է մարդկանց համար, Աստծու համար հնարավոր է»։


որովհետև Աստծու համար անկարելի բան չկա»։


Եվ ահա, համր կլինես և չես կարողանա խոսել մինչև այն օրը, երբ այդ կատարվի, քանի որ դու չհավատացիր իմ խոսքերին, որ պիտի իրականանան իրենց ժամանակին»։


«Տե՛ր, Աստվա՛ծ, քո մեծ զորությամբ և քո հաղթ բազկով դու ստեղծեցիր երկինքն ու երկիրը. չկա ոչ մի բան, որ կարողանա թաքնվել քեզնից։


Այն զորապետը, որի ձեռքին հենվում էր արքան, ասաց Եղիսեեին. «Եթե Տերն անգամ երկնքի սահանքները բացի, մի՞թե այդպիսի բան կարող է լինել»։ Եղիսեեն ասաց. «Քո աչքերով պիտի տեսնես դա, սակայն դու դրանցից չպիտի ուտես»։


Մի՞թե Աստծու համար անկարելի բան կա։ Եկող տարի այս ժամանակ՝ այս օրերին, ես կվերադառնամ քեզ մոտ, և Սառան որդի ունեցած կլինի»։


Որովհետև իշխանները նստած չարախոսում էին ինձնից, Բայց քո ծառան խորհում էր քո իրավունքների մասին։


Հիսուսը հայացքը հառեց նրանց վրա և ասաց. «Մարդկանց համար դա անհնար է, բայց Աստծու համար ամեն ինչ հնարավոր է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ