Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 9:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ ահա մի կին, որ տասներկու տարուց ի վեր տառապում էր արյունահոսությունից, Հիսուսի հետևից մոտենալով, դիպավ նրա հագուստի քղանցքին,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ ահա տասներկու տարի արյունահոսությամբ տառապող մի կին, հետևից մոտենալով, դիպավ Հիսուսի հագուստի քղանցքին,

Տես գլուխը



Մատթեոս 9:20
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նրան աղաչում էին, որ գոնե նրա հագուստի քղանցքին միայն դիպչեն, և ովքեր դիպան, փրկվեցին։


Իրենց բոլոր գործերն անում են՝ մարդկանց ցուցադրելու համար. լայնացնում են իրենց գրապանակները և երկարացնում իրենց հագուստների քղանցքները։


Հիսուսը վեր կացավ և իր աշակերտների հետ գնաց նրա հետևից։


Եվ ուր որ մտնում էր՝ գյուղեր, քաղաքներ թե ագարակներ, հիվանդներին դնում էին հրապարակներում և աղաչում նրան, որ գոնե իր հագուստի քղանցքներին դիպչեն։ Եվ բոլոր նրանք, ովքեր դիպան, բժշկվեցին։


Եկան Բեթսայիդա։ Հիսուսի առաջ բերեցին մի կույրի և աղաչում էին, որ դիպչի նրան։


մինչև իսկ նրա քրտինքը չորացրած թաշկինակներ կամ վարշամակներ էին տանում հիվանդների մոտ, և ախտերը հեռանում էին նրանցից, ու չար ոգիները դուրս էին գալիս նրանց միջից։


նույնիսկ այնքան, որ հիվանդներին հանում էին հրապարակները և դնում պատգարակներով ու իրենց մահիճներով, որպեսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա ստվերը հասնի նրանցից մեկին։


Ինչ էլ որ հագնես, քո հագած հագուստի չորս կողմերի վրա մանվածո ծոպեր կդնես»։