Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 6:56 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

56 Եվ ուր որ մտնում էր՝ գյուղեր, քաղաքներ թե ագարակներ, հիվանդներին դնում էին հրապարակներում և աղաչում նրան, որ գոնե իր հագուստի քղանցքներին դիպչեն։ Եվ բոլոր նրանք, ովքեր դիպան, բժշկվեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

56 Եվ ուր որ մտնում էր՝ գյուղեր, քաղաքներ թե ագարակներ, հիվանդներին հրապարակներում էին դնում ու նրան խնդրում էին, որ գոնե հագուստի քղանցքին դիպչեին։ Եվ ովքեր որ նրան դիպան, բժշկվեցին։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 6:56
15 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ահա մի կին, որ տասներկու տարուց ի վեր տառապում էր արյունահոսությունից, Հիսուսի հետևից մոտենալով, դիպավ նրա հագուստի քղանցքին,


Եվ ամբողջ ժողովուրդն ուզում էր դիպչել նրան, որովհետև նրանից մեծ զորություն էր դուրս գալիս և բժշկում բոլորին։


Քանի որ շատերին էր բժշկել, ուստի բոլոր նրանք, ովքեր որևէ հիվանդություն ունեին, գալիս խռնվում էին նրա շուրջը, որպեսզի դիպչեն նրան։


նույնիսկ այնքան, որ հիվանդներին հանում էին հրապարակները և դնում պատգարակներով ու իրենց մահիճներով, որպեսզի Պետրոսի անցնելու ժամանակ գոնե նրա ստվերը հասնի նրանցից մեկին։


Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ այլ անուն, որով մենք կարողանանք փրկվել»։


եթե մենք այսօր դատվում ենք միայն մի տկար մարդու հանդեպ արված բարիքի համար, որով նա բժշկվեց,


Հիսուսը պատասխանեց և ասաց. «Թո՛ւյլ տվեք, բավ է եղածը»։ Եվ դիպչելով ականջին՝ բժշկեց այն։


հետևից մոտեցավ ու դիպավ Հիսուսի զգեստի քղանցքին, և նույն ժամին նրա արյունահոսությունը դադարեց։


Այդ ժամանակ մի մարդու էին թաղում։ Երբ թաղողները տեսան Մովաբի կողոպտիչ զորքին, այդ մեռած մարդուն շտապ գցեցին գերեզմանը։ Այդ մեռած մարդու դիակը Եղիսեեի ոսկորներին դիպչելուն պես հանգուցյալը կենդանացավ ու կանգնեց իր ոտքերի վրա։


Ինչ էլ որ հագնես, քո հագած հագուստի չորս կողմերի վրա մանվածո ծոպեր կդնես»։


Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.


Եվ նրան աղաչում էին, որ գոնե նրա հագուստի քղանցքին միայն դիպչեն, և ովքեր դիպան, փրկվեցին։


Ամբողջ գավառով մեկ այս ու այն կողմ վազելով՝ սկսեցին անկողիններով հիվանդներ բերել այնտեղ, որտեղ, ըստ լսածի, Հիսուսն էր գտնվում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ