Մատթեոս 6:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ի՛նչ է անում քո աջ ձեռքը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե քո աջն ի՛նչ է անում, |
Ուստի երբ ողորմություն անես, մի՛ փողահարիր քո առջև, ինչպես կեղծավորներն են անում ժողովարաններում ու հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, հենց դա է նրանց վարձը։
որպեսզի քո ողորմությունը ծածուկ լինի, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, քեզ կհատուցի հայտնապես»։
Հիսուսը նրան ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի չասես, այլ գնա՛, քեզ ցո՛ւյց տուր քահանային և մատուցի՛ր զոհը, ինչպես հրամայեց Մովսեսը նրանց, որ ապացուցվի քո մաքրվելը»։
Եվ նրանց աչքերը բացվեցին։ Հիսուսը նրանց խստիվ պատվիրեց՝ ասելով. «Զգո՛ւյշ եղեք, թող ոչ ոք չիմանա»։
ու ասաց. «Զգո՛ւյշ եղիր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛, քեզ քահանայի՛ն ցույց տուր և իբրև վկայություն մաքրվելուդ համար զո՛հ մատուցիր այն, ինչ հրամայել էր Մովսեսը»։
որովհետև չկա մեկը, որ ծածուկ գործի և ուզենա, որ մարդիկ իմանան այդ մասին. եթե այդ գործերն անում ես, ուրեմն հայտնի՛ր քեզ աշխարհին».