Մատթեոս 6:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։ |
Իմ բոլոր ոսկորները կասեն. «Տե՛ր, ո՞վ կա քեզ նման»։ Որովհետև աղքատին փրկեց հզորի ձեռքից, Աղքատ և անտունին՝ նրան հափշտակողներից։
Սուտ և զուր խոսքը հեռո՛ւ տար ինձնից։ Հարստություն և աղքատություն մի՛ տուր ինձ, այլ կշռի՛ր ինձ արժանին բավականությամբ։
նա հաստատուն ապառաժի բարձր անձավի մեջ է բնակվելու. հաց պիտի տրվի նրան, և ջրով ապահովված պիտի լինի նա։
Նա պատասխանեց և ասաց. «Գրված է. “Ոչ միայն հացով է ապրում մարդ, այլև այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից” (Բ Օր. 8.3)»։
Այդպիսիներին պատվիրում ու հորդորում ենք Տեր Հիսուս Քրիստոսով, որ խաղաղությամբ աշխատեն և սեփական հացն ուտեն։
Նա ու իր երկու հարսները վեր կացան, վերադարձան Մովաբի դաշտից, որովհետև լսել էին, որ Աստված այցի է եկել իր ժողովրդին՝ նրան հաց տալու։