Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 6:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեզ պարտապաններին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ ների՛ր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 6:12
25 Խաչաձեւ Հղումներ  

Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ։


Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներե՛ք, որպեսզի ձեր Հայրն էլ, որ երկնքում է, ձեզ ների ձեր հանցանքները։


Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության,


հանդուրժելով միմյանց, ներելով փոխադարձաբար, եթե մեկը մյուսի դեմ գանգատ ունի։ Ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզ, այնպես էլ դուք ներե՛ք իրար։


Եվ ների՛ր մեզ մեր մեղքերը, ինչպես մենք էլ ներում ենք ամեն մարդու, որ հանցանք է գործում մեր դեմ, և մի՛ տար մեզ փորձության»։


«Մի՛ դատեք, որ չդատվեք, մի՛ պատժեք, և չպիտի պատժվեք, ներե՛ք, և ներում պիտի գտնեք,


որ պաշտպանում է արդարությունը և ողորմություն է անում հազարավոր մարդկանց, վերացնում է անօրենությունները, անիրավություններն ու մեղքերը, մեղավորին չի ազատում պատժից, հայրերի գործած մեղքերը բարդում է որդիների և որդիների որդիների վրա մինչև երրորդ ու չորրորդ սերունդը»։


Սաղմոս Դավթի Արդարնե՛ր, ցնծացե՛ք Տիրոջով. Ուղղամիտներին է վայելում օրհնությունը։


ապա լսի՛ր երկնքում՝ քո բնակության տեղում, ների՛ր նրանց, կատարի՛ր նրանց խնդրանքը, ամեն մեկի հոգին ճանաչելով՝ հատուցի՛ր ըստ նրանց ընթացած ճանապարհի, քանզի միայն դու ես ճանաչում բոլոր մարդկանց հոգիները։


լսի՛ր քո բնակության վայրում՝ երկնքում, ու ների՛ր նրան,


Եկե՛ք իրար հետ քննենք,- ասում է Տերը.- եթե ձեր մեղքերը կրկնակի կարմիր են, ապա ես ձյան պես ճերմակ կդարձնեմ, եթե որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ բրդի պես։


ապա լսի՛ր նրան երկնքում, ների՛ր քո ժողովրդի՝ Իսրայելի մեղքերը և վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ տվել ես նրանց հայրերին։


ների՛ր քո դեմ գործած նրանց անիրավությունները, քո հանդեպ թույլ տված բոլոր անարգանքները, գո՛ւթ տուր նրանց գերեվարողներին, գթա՛ նրանց,


Եղբայրնե՛ր, թող ձեզ հայտնի լինի, որ նրանով է ձեզ համար մեղքերի թողություն ավետարանվում,


Ահա մարդիկ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր անկողնու մեջ։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, ասաց անդամալույծին. «Թող քո մեղքերը ներվեն քեզ»։


որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ շատերի համար թափվում է մեղքերի թողության համար։


Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, կարծում եք, թե ավելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ