Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՌՈՒԹ 1:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Նա ու իր երկու հարսները վեր կացան, վերադարձան Մովաբի դաշտից, որովհետև լսել էին, որ Աստված այցի է եկել իր ժողովրդին՝ նրան հաց տալու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եվ նա իր երկու հարսների հետ վեր կացավ, որ Մովաբի երկրից վերադառնա, որովհետև Մովաբի երկրում լսել էր, որ Տերն այցելություն է արել իր ժողովրդին և հաց է տվել նրան։

Տես գլուխը Պատճենել




ՀՌՈՒԹ 1:6
27 Խաչաձեւ Հղումներ  

Բարի մարդը ողորմում և փոխ է տալիս, Իր գործերը վարում ուղղամտությամբ.


Ժողովուրդը հավատաց և ուրախացավ, որ Աստված այցելել է Իսրայելի որդիներին և տեսել է նրանց նեղությունները։ Ժողովուրդը խոնարհվեց ու երկրպագեց։


Արդ, կգնաս և կհավաքես Իսրայելի որդիների ավագանուն ու կասես նրանց. “Տերը՝ ձեր հայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, երևաց ինձ ու ասաց. “Այցելեցի ձեզ և տեսա այն ամենը, ինչ որ պատահում է ձեզ հետ Եգիպտոսում։


ու հիմնահատակ պիտի անեն քեզ և քո մեջ սպանեն քո որդիներին. քարը քարի վրա բնավ չպիտի թողնեն, քանի որ չկարևորեցիր այն օրը, երբ քեզ այցելեց Աստված»։


«Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ այցի եկավ մեզ և փրկություն բերեց իր ժողովրդին։


Տո՛ւր մեզ այսօր մեր հանապազօրյա հացը։


Այսպես է ասում Տերը. «Երբ որ մոտենա Բաբելոնի յոթանասուն տարին լրանալու ժամանակը, ես այցի կգամ ձեզ և կհաստատեմ ձեր մասին իմ բարի խոսքերը՝ վերադարձնելու ձեզ այս վայրը,


Ինչպես որ, ասենք, երբ անձրև կամ ձյուն է իջնում երկնքից և կրկին այնտեղ չի վերադառնում, քանի դեռ չի ոռոգել երկիրը, չի ծլեցրել ու պտղաբերել այն, սերմանողին սերմ և ուտելու հաց չի տվել,


Ծովեզերքը Հուդայի տան մնացորդներինը կլինի, և նրանց մեջ կճարակեն և Հուդայի որդիների երեսից երեկոյան դադար կառնեն Ասկաղոնի տներում, քանի որ նրանց այցի է ելել Տերը՝ իրենց Աստվածը, և կվերացնի նրանց գերությունը։


Օրհնեցե՛ք Տիրոջը խոստովանությամբ, Սաղմո՛ս երգեք նրան օրհնությամբ։


Տերն այցելեց Աննային, սա հղիացավ ու ծնեց ևս երեք տղա ու երեք աղջիկ։ Մանուկ Սամուելն էլ մեծացավ Տիրոջ առաջ։


Հովսեփը երդվեցրեց Իսրայելի որդիներին ու ասաց. «Երբ Աստված ձեզ կայցելի, այստեղից կհանեք նաև իմ ոսկորները և կտանեք ձեզ հետ»։


Օրհնեց նրանց և ասաց. «Աստված, որի առջև աստվածահաճո կյանքով ապրեցին իմ նախնիները՝ Աբրահամն ու Իսահակը, Աստված, որ հոգ է տանում ինձ իմ մանկությունից մինչև այսօր,


Հակոբն ուխտ արեց՝ ասելով. «Եթե Տերը՝ Աստված, ինձ հետ լինի և ինձ պահպանի այն ճանապարհին, որով գնում եմ ես, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա,


Տերը, ինչպես ասել էր, հոգ տարավ Սառային և նրա համար արեց, ինչ խոստացել էր։


և ցույց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մեջ, որպեսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրև չարագործների, տեսնելով ձեր բարի գործերը՝ փառավորեն Աստծուն նրա այցելության օրը։


Ունենք ուտելիք ու հագնելիք և դրանցով բավարարվենք։


Սուտ և զուր խոսքը հեռո՛ւ տար ինձնից։ Հարստություն և աղքատություն մի՛ տուր ինձ, այլ կշռի՛ր ինձ արժանին բավականությամբ։


Մաալոնը և Քելլոնը՝ երկուսն էլ մեռան այնտեղ, և կինը մնաց միայնակ՝ զրկված իր ամուսնուց և որդիներից։


Նա իր երկու հարսների հետ դուրս եկավ այն տեղից, որտեղ ապրում էր, և նրանք ճանապարհ ընկան՝ Հուդայի երկիր վերադառնալու համար։


Քանզի իմացավ մեր կազմվածքները և հիշեց, որ հող ենք մենք,


Եվ Տերը պատասխան տվեց իր ժողովրդին և ասաց. «Ահա ես ձեզ ցորեն, գինի և յուղ եմ ուղարկում. կգոհանաք դրանցով, և այլևս ձեզ չեմ հանձնի ազգերի նախատինքին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ