Մատթեոս 5:45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է, որովհետև Նա իր արեգակը ծագեցնում է թե՛ չարերի և թե՛ բարիների վրա, և անձրև է բերում թե՛ արդարների և թե՛ մեղավորների վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որպեսզի որդիները լինեք ձեր Հոր, որ երկնքում է. որովհետև նա իր արեգակը ծագեցնում է և՛ չարերի, և՛ բարիների վրա ու անձրև է բերում և՛ արդարների, և՛ անարդարների վրա։ |
Տերը պահպանում է պանդուխտներին, Տերն ընդունում է որբերին ու այրիներին Եվ կործանում ամբարիշտների ճանապարհները։
Իրենց մտքում անգամ չասացին. “Վախենանք Տիրոջից՝ մեր Աստծուց, որը ըստ մեր հնձի ժամանակի, նրանից առաջ և հետո անձրև է տալիս մեզ և պահպանում է մեզ։
Բայց դուք սիրե՛ք ձեր թշնամիներին և բարությո՛ւն արեք ձեզ ատողներին ու փո՛խ տվեք նրան, ումից հետ առնելու ակնկալություն չունեք։ Եվ ձեր վարձը շատ կլինի, և դուք Բարձրյալի որդիները կլինեք, որովհետև նա բարեհաճ է չարերի և ապերախտների հանդեպ։
Եվ սակայն նա իրեն առանց վկայության չթողեց, այլ իր բարերարությամբ երկնքից ձեզ անձրևներ տվեց ու պտղաբեր եղանակներ՝ լիացնելով ձեզ կերակուրներով, իսկ ձեր սրտերը՝ ուրախությամբ»։
որպեսզի լինեք անբասիր ու անարատ, Աստծու որդիներ, անմեղ՝ կամակոր ու խոտորված սերնդի մեջ։ Նրանց մեջ պիտի երևաք ինչպես լուսատուներն աշխարհում՝
Աստծուց ծնված ամեն ոք մեղք չի գործում, որովհետև Նրա սերմը մնում է նրա մեջ. չի էլ կարող մեղանչել, որովհետև Աստծուց է ծնված։