Դավիթը Ասորիքում՝ Դամասկոսի մոտ, բերդապահ զորքեր դրեց, և ասորիները Դավթի հարկատու ծառաները դարձան։ Տերը հովանավորում էր Դավթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։
Մատթեոս 4:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա համբավը տարածվեց ամբողջ Ասորիքով մեկ. Հիսուսի մոտ բերեցին բոլոր հիվանդներին, որոնք տառապում էին զանազան ցավերից ու տանջանքներից՝ դիվահարների, լուսնոտների, անդամալույծների, և նա բժշկում էր նրանց։ |
Դավիթը Ասորիքում՝ Դամասկոսի մոտ, բերդապահ զորքեր դրեց, և ասորիները Դավթի հարկատու ծառաները դարձան։ Տերը հովանավորում էր Դավթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։
Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի համբավի, Տիրոջ անվան ու Սողոմոնի իմաստնության մասին, եկավ նրան փորձելու հանելուկներով։
Ըստ իմ ողջ կարողության՝ իմ Աստծու տան համար շինանյութ պատրաստեցի՝ ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, փայտ, անկյունների ու կամարների քարեր, թանկարժեք ու պատվական քարեր և բազում այլ նյութեր։
Եվ ասաց. «Եթե լսես Տիրոջը՝ քո Աստծուն, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատվիրաններին ու կատարես նրա բոլոր հրամանները, քեզ վրա չեմ թափի բոլոր այն հիվանդությունները, որ թափեցի եգիպտացիների վրա, քանզի ես Տերն եմ՝ քեզ բժշկողը»։
Այդ ժամանակ Հիսուսի մոտ բերվեց կույր ու համր մի դիվահար, և Հիսուսը բժշկեց նրան, այնպես որ համր ու կույր մարդն սկսեց խոսել ու տեսնել։
Եվ ահա քանանացի մի կին, գալով այդ սահմաններից, սկսեց աղաղակել և ասել. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի, դուստրս դաժանորեն դիվահարվում է»։
և ասաց. «Տե՛ր, ողորմի՛ր իմ որդուն, որովհետև լուսնոտ է և սաստիկ տանջվում է. հաճախ կրակի մեջ է ընկնում, երբեմն էլ՝ ջրի մեջ։
Հիսուսը շրջում էր Գալիլեայի բոլոր կողմերում, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը։
Երբ լճի այն կողմը՝ գերգեսացիների երկիրն անցան, Հիսուսի դեմ ելան երկու դիվահար, որոնք դուրս էին եկել գերեզմաններից։ Նրանք այնքան կատաղի էին, որ ոչ ոք չէր կարողանում անցնել այդ ճանապարհով։
Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները։
Երբ բազմության պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, քանդեցին այն տան կտուրը, որտեղ Հիսուսն էր, և բացելով առաստաղը՝ իջեցրին անկողինը, որի մեջ անդամալույծն էր։
ո՞րն է ավելի դյուրին. ասել անդամալույծին “Մեղքերդ քեզ ներվա՞ծ են”, թե՞ “Վե՛ր կաց, ա՛ռ անկողինդ և գնա՛ քո տուն”։
Եվ Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, ու գավառի բոլոր կողմերում նրա համբավը տարածվեց։
Եվ նա, ժողովարանից դուրս գալով, մտավ Սիմոնի տունը։ Սիմոնի զոքանչը բարձր ջերմության մեջ տառապում էր, և նրա համար աղաչեցին Հիսուսին։
Եվ նրա համբավն ավելի ու ավելի էր տարածվում. բազում ժողովուրդ էր հավաքվում՝ լսելու նրան ու իրենց հիվանդությունից բժշկվելու։
Բայց որպեսզի իմանաք, որ Մարդու Որդին իշխանություն ունի երկրի վրա մեղքերը ներելու,- անդամալույծին ասաց. “Քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը և գնա՛ քո տունը”»։
Հիսուսին, որ Նազարեթից էր. Աստված նրան օծեց Սուրբ Հոգով և զորությամբ, և որը շրջեց բարիք անելով ու սատանայից բռնված բոլորին բժշկելով, որովհետև Աստված նրա հետ էր։
Նրանց միջոցով գրեցին այս նամակը. «Առաքյալները, երեցները և եղբայրներն Անտիոքում, Ասորիքում ու Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջույն են հղում։
որովհետև շատերը, որ բռնված էին պիղծ ոգիներից, բարձրաձայն աղաղակում էին, և դևերը դուրս էին ելնում նրանցից։ Եվ բազում անդամալույծներ ու կաղեր էին բժշկվում։