Այդ դեպքից հետո Հիսուսն սկսեց հայտնել աշակերտներին, որ ինքը պետք է Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի, անարգվի քահանայապետներից, դպիրներից ու ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի։
Մատթեոս 27:63 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ասացին. «Տե՛ր, հիշեցինք, որ այն մոլորեցնողը, մինչ ողջ էր, ասում էր. “Երեք օր հետո հարություն պիտի առնեմ”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և ասացին. «Տե՛ր, հիշեցինք, որ այն մոլորեցնողը երբ դեռ կենդանի էր, ասում էր. "Երեք օր հետո հարություն պիտի առնեմ"։ |
Այդ դեպքից հետո Հիսուսն սկսեց հայտնել աշակերտներին, որ ինքը պետք է Երուսաղեմ գնա, բազում չարչարանքներ կրի, անարգվի քահանայապետներից, դպիրներից ու ժողովրդի ծերերից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի։
Արդ, հրամայի՛ր, որ գերեզմանը մինչև երրորդ օրն զգուշությամբ պահպանվի։ Չլինի թե նրա աշակերտները գիշերով գան, գողանան նրան և ժողովրդին ասեն, թե՝ “Մեռելներից հարություն առավ”։ Այս վերջին մոլորությունն ավելի վատ կլինի, քան առաջինը»։
Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր։ Եկեք տեսե՛ք այն տեղը, որտեղ դրված էր։
Ապա Հիսուսն սկսեց ուսուցանել աշակերտներին, թե Մարդու Որդին բազում չարչարանքներ պիտի կրի, անարգվի ծերերից, քահանայապետներից և դպիրներից, պիտի մեռնի և երրորդ օրը հարություն առնի։
քանի որ իր աշակերտներին ուսուցանում էր և ասում նրանց. «Մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը, նրանք պիտի սպանեն նրան. և երբ սպանվի, երրորդ օրը հարություն պիտի առնի»։
Տասներկուսին մի կողմ տանելով՝ առանձին ասաց նրանց. «Ահավասիկ ելնում ենք դեպի Երուսաղեմ, և մարգարեների միջոցով Մարդու Որդու մասին բոլոր գրվածները պիտի կատարվեն.
Սկսեցին ամբաստանել նրան և ասել. «Գտանք սրան, որ մոլորեցնում էր մեր ազգը, արգելում էր կայսրին հարկեր տալ և ինքն իր մասին ասում էր, թե՝ Քրիստոսն է, թագավոր»։
Ապա ասաց. «Մարդու Որդին պետք է շատ չարչարվի և անարգվի քահանայապետներից, ծերերից ու դպիրներից. սպանվի և երրորդ օրը հարություն առնի»։
Հիսուսը նրանց պատասխանեց ու ասաց. «Քանդե՛ք այդ տաճարը, և երեք օրվա ընթացքում կվերականգնեմ այն»։
Եվ ժողովրդի մեջ նրա մասին քրթմնջյուն կար. ոմանք ասում էին՝ «Լավն է», ուրիշներն ասում էին՝ «Ո՛չ, ընդհակառակը, ժողովրդին մոլորեցնում է»։
փառքով և անարգությամբ, գովասանքով և պարսավանքով, խաբեբա համարվողներ, բայց ճշմարտությունից չշեղվածներ,