Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 8:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Ապա Հիսուսն սկսեց ուսուցանել աշակերտներին, թե Մարդու Որդին բազում չարչարանքներ պիտի կրի, անարգվի ծերերից, քահանայապետներից և դպիրներից, պիտի մեռնի և երրորդ օրը հարություն առնի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Հիսուսը սկսեց նրանց ուսուցանել, որ Մարդու Որդին պետք է շատ չարչարվի, փորձության ենթարկվի ծերերից, քահանայապետներից ու դպիրներից, պետք է մահանա և երեք օր հետո հարություն առնի։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 8:31
27 Խաչաձեւ Հղումներ  

Ինձնից հեռացրո՛ւ նախատինքն ու արհամարհանքը, Որովհետև քո վկայությունները փնտրեցի։


Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտի. իր երեսը դարձնելով՝ արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։


Երկու օրից կկենդանացնի մեզ, իսկ երրորդ օրը կհառնենք ու կկանգնենք նրա առաջ


Ինչպես որ Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց կետի փորի մեջ, նույնպես էլ Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կմնա երկրի ընդերքում։


Հիսուսը նրանց ասաց. «Մի՞թե Սուրբ Գրքում երբևիցե չեք կարդացել. “Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ անկյունաքար եղավ. Տիրոջ կողմից եղավ սա, և մեր աչքին սքանչելի է” (Սաղ. 117(118).22-23)։


և ասացին. «Տե՛ր, հիշեցինք, որ այն մոլորեցնողը, մինչ ողջ էր, ասում էր. “Երեք օր հետո հարություն պիտի առնեմ”։


Դուք չե՞ք կարդացել Սուրբ Գրքի այն խոսքը, թե՝ “Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ անկյունաքար եղավ։


Բայց նա նախ պետք է շատ չարչարվի և մերժվի այս սերնդից։


Չէ՞ որ Քրիստոսը պետք է նույն այդ չարչարանքները կրեր և այնպես մտներ իր փառքի մեջ»։


«Սրանք այն խոսքերն են, որ խոսեցի ձեզ հետ, մինչ ձեզ հետ էի, թե՝ պետք է կատարվի այն ամենը, ինչ գրված է իմ մասին Մովսեսի օրենքում, մարգարեությունների մեջ և սաղմոսներում»։


Ով անարգում է ինձ ու իմ խոսքերը չի ընդունում, կա մեկը, որ դատելու է նրան. այն խոսքը, որ ես խոսեցի, դա՛ պիտի դատապարտի նրան վերջին օրը։


Հիսուսը նրանց պատասխանեց ու ասաց. «Քանդե՛ք այդ տաճարը, և երեք օրվա ընթացքում կվերականգնեմ այն»։


Այն Մովսեսին, որին ուրացան՝ ասելով՝ “Ո՞վ քեզ մեզ վրա իշխան և դատավոր կարգեց”, նրան Աստված որպես իշխան և փրկիչ ուղարկեց հրեշտակի ձեռքով, որ երևաց Մովսեսին մորենու միջից։


թաղվեց, երրորդ օրը հարություն առավ՝ Սուրբ Գրքի համաձայն,


բայց դուք այսօր անարգեցիք Աստծուն, որ ձեզ փրկում է ձեր շուրջը գտնվողներից ու ձեզ նեղություն պատճառողներից։ Իսկ դուք ասացիք. “Ո՛չ, այդպես չէ, մեզ վրա թագավո՛ր կարգիր”։ Արդ, կանգնե՛ք Տիրոջ առջև, ըստ ձեր իշխանությունների, ըստ ձեր ցեղերի և ըստ ձեր հազարյակների»։


և Տերն ասաց Սամուելին. «Լսի՛ր ժողովրդի ձայնը, ինչ էլ որ ասեն քեզ։ Նրանք ոչ թե քե՛զ անարգեցին, այլ չուզեցին, որ ե՛ս թագավորեմ իրենց վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ