Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 27:42 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել։ Եթե Իսրայելի թագավոր է, այս պահին թող այդ խաչից ցած իջնի, և նրան կհավատանք։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

«Ուրիշներին փրկեց, ինքն իրեն չի կարողանում փրկել։ Եթե Իսրայելի թագավորն է, թող հիմա խաչից ցած իջնի, և նրան կհավատանք։

Տես գլուխը



Մատթեոս 27:42
14 Խաչաձեւ Հղումներ  

և ասացին. «Որտե՞ղ է հրեաների նորածին արքան, որովհետև նրա աստղը տեսանք արևելքում և եկանք նրան երկրպագելու»։


Նրա գլխի վերևը դրեցին նաև նրա հանցապարտության գրությունը, թե՝ «Սա՛ է Հիսուսը՝ հրեաների թագավորը»։


և ասում. «Վա՛հ, դու, որ քանդում էիր տաճարը և երեք օրում կառուցում, ազատի՛ր ինքդ քեզ. եթե Աստծու Որդի ես, ցած իջի՛ր այդ խաչից»։


Քահանայապետները, դպիրների ու ծերերի հետ միասին, նույնպես ծաղրում էին նրան և ասում.


Նույնպես և քահանայապետները դպիրների հետ իրար մեջ ծաղրում էին և ասում. «Ուրիշներին ազատեց, ինքն իրեն չի կարողանում ազատել։


Ասում է, թե Քրիստոսն է, Իսրայելի թագավորը, թող այժմ խաչից իջնի, որպեսզի տեսնենք և հավատանք նրան»։ Նրա հետ խաչվածներն էլ նախատում էին նրան։


Եվ ասում էին. «Օրհնյա՜լ է թագավորը, որ գալիս է Տիրոջ կողմից (Սաղ. 117(118).26). խաղաղությո՜ւն երկնքում և փա՜ռք Բարձրյալին»։


Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանավորները նրանց հետ ծաղրում էին նրան և ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրյալ Որդին»։


«Եթե դու հրեաների թագավորն ես, փրկի՛ր ինքդ քեզ»։


Նաթանայելը պատասխան տվեց նրան ու ասաց. «Ռաբբի՛, դու ես Աստծու Որդին, դու ես Իսրայելի թագավորը»։


արմավենիների ճյուղեր վերցրեց և Հիսուսին ընդառաջ ելավ՝ աղաղակելով. «Օվսաննա՜ (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով (Սաղ. 117(118).26), ո՛վ թագավոր Իսրայելի»։


Եվ եթե մեկը լսի իմ խոսքերը և չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ աշխարհը դատապարտելու չեկա, այլ փրկելու։


Երկրորդ անգամ կանչեցին այդ մարդուն, որ կույր էր, ու ասացին նրան. «Աստծու առաջ ճշմարտությո՛ւնն ասա. մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է»։


Տեսնում էին նաև բժշկված մարդուն, որ կանգնած էր նրանց հետ և չէին կարողանում որևէ պատասխան տալ։