Մատթեոս 27:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զատկի տոնի կապակցությամբ կառավարիչը սովորություն ուներ ժողովրդի համար մի բանտարկյալ ազատ արձակելու, որին նրանք էին ցանկանում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սովորույթի համաձայն՝ Զատկի տոնին կառավարիչը թույլ էր տալիս ժողովրդի համար մի բանտարկյալ արձակել, ում նրանք ուզեին։ |
Եվ նրանք ամբողջ բազմությամբ աղաղակում էին և ասում. «Նրան վերացրո՛ւ և արձակի՛ր մեզ համար Բարաբբային»,
Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մոտ՝ դրսում։ Այդ մյուս աշակերտը՝ քահանայապետի ծանոթը, դուրս ելավ, դռնապանին ասաց ու Պետրոսին ներս մտցրեց։
Այն ժամանակ Հիսուսին հանձնեց նրանց ձեռքը, որպեսզի խաչը հանվի։ Եվ նրանք վերցրին Հիսուսին ու տարան։
Երկու տարին լրանալուց հետո Ֆելիքսի փոխարեն Փեստոս Պորկիոսը եկավ։ Ֆելիքսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պողոսին կալանքի տակ թողեց։
Բայց Փեստոսը, կամենալով հրեաներին շնորհ անել, Պողոսին ասաց. «Ուզո՞ւմ ես Երուսաղեմ բարձրանալ և այդ խնդիրների համար այնտեղ դատվել իմ առաջ»։