16 Այդ ժամանակ մի նշանավոր բանտարկյալ ունեին, որի անունը Հեսու Բարաբբա էր։
16 Այդ ժամանակ մի հայտնի բանտարկյալ կար, անունը՝ Բարաբբա։
Բարաբբա անունով մեկը կար՝ բանտարկված այն խռովարարների հետ, որոնք խռովության ժամանակ մարդ էին սպանել։
Իմանալով Աստծու դատաստանը, որ ովքեր այսպիսի բաներ են անում, արժանի են մահվան, ոչ միայն իրենք են շարունակում անել, այլև հավանություն են տալիս անողներին։
Եվ դուք Սրբին ու Արդարին մերժեցիք և խնդրեցիք, որ մի մարդասպան շնորհվի ձեզ.
Բոլորն աղաղակեցին ու ասացին՝ ո՛չ դրան, այլ Բարաբբային։ Իսկ այդ Բարաբբան մի ավազակ էր։
Նա արձակեց Բարաբբային, որը խռովության և սպանության համար բանտ էր նետված, և որին էլ հենց ուզում էին, իսկ Հիսուսին հանձնեց նրանց կամքին։
Զատկի տոնի կապակցությամբ կառավարիչը սովորություն ուներ ժողովրդի համար մի բանտարկյալ ազատ արձակելու, որին նրանք էին ցանկանում։
Երբ հավաքվեցին, Պիղատոսը նրանց ասաց. «Այս երկուսից ո՞ւմ եք ուզում, որ ձեզ համար ազատ արձակեմ. Հեսու Բարաբբայի՞ն, թե՞ Հիսուսին՝ Քրիստոս կոչվածին»։
Ողջունե՛ք Անդրոնիկոսին և Յունիային՝ իմ ազգականներին և բանտակիցներին, որոնք երևելիներ են առաքյալների մեջ, որոնք նաև ինձնից առաջ դարձան Քրիստոսին։