Տիրոջ՝ քո Աստծու անունը զուր տեղը մի՛ օգտագործիր, որովհետև Տերը չի արդարացնի նրան, ով իր անունը զուր տեղն է օգտագործում։
Մատթեոս 26:72 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պետրոսը երդումով դարձյալ ուրացավ. «Այդ մարդուն չեմ ճանաչում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նա երդմամբ դարձյալ ուրացավ. «Ես այդ մարդուն չեմ ճանաչում»։ |
Տիրոջ՝ քո Աստծու անունը զուր տեղը մի՛ օգտագործիր, որովհետև Տերը չի արդարացնի նրան, ով իր անունը զուր տեղն է օգտագործում։
«Լսե՛ք այս, ո՛վ Հակոբի տուն, Իսրայելի անունով կոչվածնե՛ր և Հուդայի սերնդի՛ց ծնվածներ, որ երդվում եք Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով և հիշում նրան, բայց ո՛չ ճշմարտությամբ, ո՛չ արդարությամբ։
թող յուրաքանչյուրն իր սրտում չարիք չխորհի իր ընկերոջ համար. մի՛ սիրեք սուտ երդումը, որովհետև ատեցի այդ ամենը”,- ասում է Ամենակալ Տերը»։
Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։
Երբ նա դարպասից դուրս ելավ, նրան մեկ ուրիշ կին տեսավ և այդտեղ կանգնածներին ասաց. «Սա ևս Հիսուս Նազովրեցու հետ էր»։
Քիչ հետո այնտեղ կանգնածները մոտեցան և Պետրոսին ասացին. «Իրոք դու էլ նրանցից ես, քանի որ խոսվածքդ մատնում է քեզ»։
Այդ ժամանակ Պետրոսն սկսեց նզովել և երդվել. «Այդ մարդուն չեմ ճանաչում»։ Եվ նույն պահին աքաղաղը կանչեց։
Եվ Հիսուսը նրան ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր, դեռ աքաղաղը չկանչած, դու երեք անգամ կուրանաս՝ ասելով, որ ինձ չես ճանաչում»։