Երբ Եղիան լսեց Աստծու ասածը, իր կաշվե վերարկուով ծածկեց երեսը, եկավ ու կանգնեց քարայրի տակ։ Եվ ահա մի ձայն ասաց նրան. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»։
Մատթեոս 26:69 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Պետրոսը նստած էր դրսում՝ գավթում։ Մի աղախին մոտեցավ նրան և ասաց. «Դո՛ւ էլ գալիլեացի Հիսուսի հետ էիր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պետրոսը նստած էր դրսում՝ գավթում։ Մի աղախին նրան մոտեցավ և ասաց. «Դո՛ւ էլ գալիլեացի Հիսուսի հետ էիր»։ |
Երբ Եղիան լսեց Աստծու ասածը, իր կաշվե վերարկուով ծածկեց երեսը, եկավ ու կանգնեց քարայրի տակ։ Եվ ահա մի ձայն ասաց նրան. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»։
Նա մտավ քարայրն ու այնտեղ օթևանեց։ Եվ ահա նրան հասավ Տիրոջ խոսքը, որն ասում էր. «Ինչո՞ւ ես այստեղ, Եղիա՛»։
Երանելի է այն մարդը, Որ չհետևեց ամբարիշտների խորհրդին Եվ չգնաց մեղավորների ճանապարհով Եվ չնստեց չարակամների աթոռին։
Այն ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում
Պետրոսը հեռվից նրան հետևեց մինչև քահանայապետի պալատը և ներս մտնելով՝ նստեց սպասավորների հետ՝ տեսնելու, թե ի՛նչ է լինելու։
Երբ նա դարպասից դուրս ելավ, նրան մեկ ուրիշ կին տեսավ և այդտեղ կանգնածներին ասաց. «Սա ևս Հիսուս Նազովրեցու հետ էր»։
Նաթանայելը նրան ասաց. «Իսկ հնարավո՞ր է, որ Նազարեթից որևիցե լավ բան դուրս գա»։ Փիլիպպոսը նրան ասաց. «Արի՛ և տե՛ս»։
ուրիշներն ասում էին՝ «Սա՛ է Քրիստոսը». իսկ մնացածն էլ ասում էր՝ «Մի՞թե Քրիստոսը Գալիլեայից է գալու։
Նրան պատասխանեցին ու ասացին. «Մի՞թե դու էլ Գալիլեայից ես. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս»։
Դրանից հետո՝ մարդահամարի օրերին, մեջտեղ ելավ Հուդա Գալիլեացին և ապստամբեցրեց ժողովրդին։ Բայց նա էլ սպանվեց, և բոլոր նրանք, որ նրա հետ համաձայնվել էին, ցիրուցան եղան։