Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 26:68 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

և ասացին. «Մարգարեացի՛ր մեզ, ո՜վ դու Քրիստոս, ո՞վ է նա, որ հարվածեց քեզ»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

«Մարգարեացի՛ր մեզ, Քրիստո՛ս, ո՞վ է նա, որ հարվածեց քեզ»։

Տես գլուխը



Մատթեոս 26:68
11 Խաչաձեւ Հղումներ  

Այդ ժամանակ թքեցին նրա երեսին և բռունցքներով հարվածեցին նրան։ Ոմանք էլ ապտակեցին նրան


Ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորը գլխին քաշել, բռունցքներով խփել և ասել. «Մարգարեացի՛ր մեզ, ո՜վ դու Քրիստոս, այն ո՞վ է, որ քեզ խփեց»։ Սպասավորներն էլ ապտակում էին նրան։


Երբ նրանց սրտերը զվարթացան, ասացին. «Բերե՛ք Սամփսոնին բանտից, թող մեր առաջ պար գա»։ Սամփսոնին բանտից բերեցին և ձեռ էին առնում նրան։ Նրան կանգնեցրին երկու սյուների մեջտեղում։