68 «Մարգարեացի՛ր մեզ, Քրիստո՛ս, ո՞վ է նա, որ հարվածեց քեզ»։
68 և ասացին. «Մարգարեացի՛ր մեզ, ո՜վ դու Քրիստոս, ո՞վ է նա, որ հարվածեց քեզ»։
Այդ ժամանակ թքեցին նրա երեսին և բռունցքներով հարվածեցին նրան. ոմանք էլ նրան ապտակեցին՝ ասելով.
Ոմանք սկսեցին թքել նրա վրա, երեսը ծածկել ու բռունցքով նրան հարվածել և հարցնել. «Մարգարեացի՛ր մեզ, ո՞վ քեզ խփեց»։ Սպասավորները ևս ապտակում էին նրան։
Եվ երբ նրանց սիրտն ուրախ էր, ասացին. «Սամփսոնին կանչե՛ք, որ պարի մեր առաջ»։ Սամփսոնին կանչեցին բանտից, և պարում էր նրանց առաջ. և նրան կանգնեցրին սյուների մեջտեղը։