Մատթեոս 26:49 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ անմիջապես մոտենալով Հիսուսին՝ ասաց. «Ողջո՜ւյն, Վարդապե՛տ», և համբուրեց նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա իսկույն մոտեցավ Հիսուսին ու ասաց. «Ողջո՜ւյն, Վարդապե՛տ», և համբուրեց նրան։ |
Հովաբն ասաց Ամեսայիին. «Ինչպե՞ս ես, եղբա՛յր»։ Եվ Հովաբն աջ ձեռքով բռնեց Ամեսայիի մորուքը, որ նրան համբուրի։
Բայց դուք որևէ մեկին «Վարդապետ» մի՛ կոչեք, որովհետև դուք մեկ Ուսուցիչ ունեք, և ամենքդ էլ եղբայրներ եք։
Հուդան, որ մատնելու էր նրան, դիմեց Հիսուսին և ասաց. «Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։ «Դու ասացիր»,- պատասխանեց նրան։
Նա, որ մատնելու էր Հիսուսին, նրանց նշան էր տվել՝ ասելով. «Ում ես համբուրեմ, նա՛ է, նրան կձերբակալեք»։
Դու ինձ մի համբույր էլ չտվեցիր, սակայն սա ահա տուն մտնելուցս ի վեր չի դադարում ոտքերս համբուրելուց։
Սամուելն առավ յուղի սրվակն ու լցրեց նրա գլխին, համբուրեց նրան և ասաց. «Տերը չէ՞, որ քեզ իշխան օծեց իր ժառանգության՝ Իսրայելի ժողովրդի վրա։ Դու կիշխես Տիրոջ ժողովրդի վրա և կփրկես նրան իր շուրջը գտնվող թշնամիների ձեռքից։ Եվ թող սա նշան լինի, որ Տերն է քեզ օծողը.