և ձեր պղծությունների պատճառով ձեզ կանեմ այն, ինչ երբեք չեմ արել ու այլևս դրա նման ոչինչ չեմ անի։
Մատթեոս 24:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին չի պատահել աշխարհի արարչագործության սկզբից մինչև այժմ և ոչ էլ կպատահի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին աշխարհի սկզբից մինչև հիմա չի եղել, ոչ էլ երբևէ կլինի։ |
և ձեր պղծությունների պատճառով ձեզ կանեմ այն, ինչ երբեք չեմ արել ու այլևս դրա նման ոչինչ չեմ անի։
Լսե՛ք այս, ծերե՛ր, ակա՛նջ դրեք, երկրի բոլո՛ր բնակիչներ. եղե՞լ է այսպիսի բան ձեր օրերում կամ ձեր հայրերի օրերում։
խավարի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը։ Իբրև առավոտ՝ բազմամարդ և հզոր զորքը կտարածվի լեռների վրա. դրա նմանը չի եղել երբևիցե, և դրանից հետո էլ չի լինի սերնդեսերունդ։
«Նեղության այդ օրերից անմիջապես հետո արեգակը կխավարի, լուսինն իր լույսը չի տա, աստղերը երկնքից կընկնեն, և երկնային զորությունները կսասանվեն։
Ձեզ էլ դատարաններ կհանձնեն, և ժողովարաններում ծեծի կենթարկվեք, իմ պատճառով կառավարիչների ու թագավորների առաջ կկանգնեք՝ վկայություն տալու նրանց և բոլոր հեթանոսներին։
Նրանք սրի պիտի քաշվեն, գերի տարվեն ողջ աշխարհով մեկ. և Երուսաղեմը ոտքի կոխան պիտի լինի հեթանոսներից, մինչև որ լրանան հեթանոսների ժամանակները»։
Արգելում էին մեզ քարոզել հեթանոսներին փրկության համար և այդպիսով շարունակ ամբողջացնում են իրենց մեղքի չափը։ Բայց արդեն նրանց վրա է հասել բարկությունը մինչև վերջ։
Եվ եղան փայլատակումներ, ձայներ և որոտներ. մեծ երկրաշարժ եղավ, որպիսին չի եղել մարդու ստեղծվելուց ի վեր։
Ես նրան պատասխանեցի. «Տե՛ր, դու գիտես»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղություններից և իրենց հագուստները լվացին ու սպիտակեցրին Գառան արյունով։