Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 24:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի։ Բայց ընտրյալների համար այդ օրերը պակասեցվելու են։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի. սակայն ընտրյալների համար այդ օրերը կպակասեցվեն։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 24:22
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ եթե Աստված իր ընտրյալների համար այդ օրերը չպակասեցներ, ոչ մեկը չէր փրկվի։ Բայց հանուն ընտրյալների, որոնց Աստված ընտրեց, այդ օրերը պակասեցրեց։


Դրա համար ամեն ինչի համբերում եմ ի սեր ընտրյալների, որպեսզի նրանք ևս հասնեն փրկության և երկնային փառքին, որ Քրիստոս Հիսուսով է։


Նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք նրա ընտրյալներին կհավաքեն չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը»։


որովհետև սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ են ելնելու և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, եթե հնար լինի՝ նույնիսկ ընտրյալներին մոլորեցնելու աստիճան։


Որովհետև քանի դեռ նրանք չէին ծնվել և քանի դեռ բարի կամ չար բան չէին գործել (որպեսզի Աստծու ծրագիրը հաստատվի ընտրության համաձայն՝


որովհետև կանչվածները շատ են, իսկ ընտրյալները՝ քիչ»։


Իսկ Աստված արդարություն չի՞ անի իր այն ծառաներին, որոնք գիշեր-ցերեկ աղաղակում են, և նրանց հանդեպ միայն համբերատա՞ր կլինի։


Եվ կհավաքի բոլոր ազգերին Երուսաղեմի դեմ պատերազմի. և քաղաքը կգրավվի, տները կկողոպտվեն, կանայք կպղծվեն, և քաղաքի կեսը գերության կտարվի, բայց իմ ժողովրդի մնացորդները չեն վերանա այն քաղաքից։


Եվ կլինի այն օրը,- ասում է Տերը,- նրա մեջ երկու մասեր կանհետանան ու կպակասեն, բայց երրորդը կմնա նրա մեջ։


Սակայն սրանցից էլ եթե մեկ տասներորդը պահպանվի, նորից կենթարկվեն գերության ու հափշտակության, և ինչպես իրենց պատյանը թոթափած բևեկնին ու կաղնին, սուրբ սերունդը նորից կհաստատվի»։


Պետրոսը՝ առաքյալը Հիսուս Քրիստոսի, ձեզ՝ պանդուխտներիդ, որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բյութանիայի սփյուռքում եք,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ