Մատթեոս 23:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով երդվում է տաճարով, երդվում է թե՛ տաճարով, թե՛ նրա մեջ Բնակվողով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տաճարով երդվողը երդվում է նրանով և նրա մեջ բնակվողով։ |
Մի՞թե Աստված բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկնքի անսահմանությունները քեզ բավական չեն, ապա ինչպե՞ս կարող է բավականացնել իմ շինած այս տունը։
բայց ես տուն շինեցի քո անունով՝ իբրև սրբություն քեզ, պատրաստեցի, որ այնտեղ բնակվես հավիտյան»։
Քահանաներն այդ ժամանակ չէին կարողանում մտնել Տիրոջ տունը, քանզի Տիրոջ փառքը լցրել էր տաճարը։
Արդ, ով երդվում է զոհասեղանի վրա, երդվում է թե՛ զոհասեղանի, թե՛ այն ամենի վրա, որ զոհասեղանին է։