Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 բայց ես տուն շինեցի քո անունով՝ իբրև սրբություն քեզ, պատրաստեցի, որ այնտեղ բնակվես հավիտյան»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 բայց ես քեզ համար բնակվելու վեհաշուք տուն կառուցեցի, մի տեղ, որ դու հավիտյան բնակվես»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:2
19 Խաչաձեւ Հղումներ  

Նա է իմ անվան համար տուն շինելու, և ես նրա աթոռը կանգուն պիտի պահեմ հավիտյան։


Ես քեզ համար բնակության տուն շինեցի, որպեսզի քո աթոռը հաստատ լինի հավիտյան»։


Նա ինձ համար տուն պիտի շինի, իսկ ես նրա գահը հավիտենական պիտի դարձնեմ։


Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր և մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի Տերը՝ իմ Աստվածը, քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչև ավարտես Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը։ Ահա տաճարի, նրա սենյակների, նրա գավիթների, նրա վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի նախագիծը. այդ է Տիրոջ տաճարի օրինակը։


Աստված ասաց ինձ. “Քո որդի Սողոմոնն է շինելու իմ տունն ու իմ գավիթը, քանի որ նրան եմ ընտրել, որ ինձ որդի լինի, և ես նրան հայր լինեմ։


Բայց Դավիթը Տիրոջ տապանակը հանել էր Կարիաթ-Յարիմ քաղաքից և դրա համար վրան էր պատրաստել Երուսաղեմում։


Այն ժամանակ Սողոմոնն ասաց. «Տե՛ր, դու բնակվում ես մառախուղի մեջ,


Արքան երեսը դարձրեց դեպի ժողովուրդը, օրհնեց ժողովված բոլոր իսրայելացիներին, մինչդեռ նրանք իր շուրջն էին կանգնած, և ասաց.


և Տիրոջ տուն տանի այն ոսկին ու արծաթը, որ թագավորն ու նրա խորհրդակաները կամովին նվիրել են Երուսաղեմում բնակվող Իսրայելի Աստծուն։


Նաև այն բոլոր հրեաները, որոնք պանդուխտ են Բաբելոնում՝ ժողովուրդ թե քահանաներ, որոնք արծաթ և ոսկի ունեն, թող իրենց հետ վերցնեն և տանեն Երուսաղեմում գտնվող Տիրոջ տունը,


Երկիրը նրանց տվեց իբրև ժառանգություն, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը,


Իշխանն էլ նրանց մեջ, մտնելիս նրանց հետ կմտնի, ելնելիս էլ նրանց հետ դուրս կգա։


Եվ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահավասիկ Աստծու տունը, որ մարդկանց մեջ է. նա պիտի բնակվի նրանց հետ, և նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, և նա՝ նրանց Աստվածը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ