Մատթեոս 22:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսը նրանց ասաց. «Իսկ Դավիթը, առաջնորդվելով Հոգով, ինչպե՞ս է նրան Տեր կոչում և ասում. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց ասաց. «Հապա ինչպե՞ս է, որ Դավիթը Հոգով նրան "Տեր" է կոչում՝ ասելով. |
երբ Դավիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. “Տերն իմ Տիրոջն ասաց. “Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին դնեմ իբրև ոտքերիդ պատվանդան” (Սաղ. 109(110).1)։
«Եղբայրնե՛ր, պետք է իրականանար Սուրբ Գրքում գրվածը, որ Դավթի բերանով Սուրբ Հոգին նախապես ասաց Հուդայի մասին, որը Հիսուսին ձերբակալողներին ուղեկցողը եղավ,
Ուստի հայտնում եմ, որ ոչ ոք, ով Աստծու Հոգով է խոսում, չի կարող ասել. «Նզովյալ լինի Հիսուսը»։ Նմանապես, ոչ ոք չի կարող ասել. «Հիսուսը Տեր է», եթե ո՛չ Սուրբ Հոգով։
քանի որ ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։
Կիրակի օրը Հոգին եկավ ինձ վրա, և իմ հետևից լսեցի փողի ձայնի նման մի բարձր ձայն, որ ասում էր ինձ. «Ես եմ Ալֆան և Օմեղան՝ Առաջինը և Վերջինը.