Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Մարկոս 12:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

36 երբ Դավիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. “Տերն իմ Տիրոջն ասաց. “Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին դնեմ իբրև ոտքերիդ պատվանդան” (Սաղ. 109(110).1)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

36 Դավիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. "Տերն իմ Տիրոջն ասաց. "Իմ աջ կողմո՛ւմ նստիր, մինչև որ քո թշնամիներին ոտքերիդ պատվանդան դնեմ" (Սաղ. 110.1)։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 12:36
16 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ հոգին իմ մեջ խոսեց, նրա խոսքն իմ լեզվի վրա է։


Դու երկայնամիտ եղար նրանց նկատմամբ և ուղարկեցիր մարգարեներին՝ զգուշացնելու քո սուրբ հոգով։ Բայց և այնպես չլսեցին, և մատնեցիր նրանց երկրի օտար ժողովուրդների ձեռքը, որոնք մեծապես տառապեցրին նրանց։


Ալելուիա Իմ ամբողջ սրտով Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր, Ողջամիտների ժողովներում։


ո՛չ երկրի վրա, որովհետև Նրա ոտքի պատվանդանն է, ո՛չ Երուսաղեմի վրա, որովհետև մեծ Արքայի քաղաքն է։


«Եղբայրնե՛ր, պետք է իրականանար Սուրբ Գրքում գրվածը, որ Դավթի բերանով Սուրբ Հոգին նախապես ասաց Հուդայի մասին, որը Հիսուսին ձերբակալողներին ուղեկցողը եղավ,


Եվ իրար մեջ անհամաձայն լինելով՝ արդեն թողնում հեռանում էին, երբ Պողոսն այս խոսքն էլ ասաց. «Սուրբ Հոգին Եսայի մարգարեի բերանով լավ խոսեց մեր հայրերին՝


Քանզի անհրաժեշտ է, որ Քրիստոսը թագավորի, մինչև որ Աստված բոլոր թշնամիներին դնի նրա ոտքերի տակ (տե՛ս Սաղ. 109(110).1)։


Սուրբ Գրքի ամեն մի գիրք աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար,


Հրեշտակներից որի՞ն երբևէ ասաց. «Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին քո ոտքերին պատվանդան դարձնեմ» (Սաղ. 109(110).1)։


Դարձյալ մի ուրիշ օր է սահմանում, «Այսօրը»։ Երկար ժամանակ հետո ասում է, ինչ որ Դավթի բերանով ասվել է ավելի առաջ. «Այսօր եթե նրա ձայնը լսեք, մի՛ կարծրացրեք ձեր սրտերը» (Սաղ. 94(95).7-8)։


Քննում էին, թե ո՛ր և ինչպիսի՛ ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի Հոգին, որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին և դրանից հետո՝ նրա փառքի մասին։


քանի որ ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ