2 Տիրոջ հոգին իմ մեջ խոսեց, նրա խոսքն իմ լեզվի վրա է։
2 «Տիրոջ Հոգին խոսեց իմ միջոցով, Եվ նրա պատգամն իմ լեզվի վրա էր։
քանի որ ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։
Հիսուսը նրանց ասաց. «Իսկ Դավիթը, առաջնորդվելով Հոգով, ինչպե՞ս է նրան Տեր կոչում և ասում.
երբ Դավիթն ինքը Սուրբ Հոգով ասում է. “Տերն իմ Տիրոջն ասաց. “Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին դնեմ իբրև ոտքերիդ պատվանդան” (Սաղ. 109(110).1)։
Տե՛ր իմ արքա, ողջ Իսրայելն սպասում է քո խոսքին, որ հայտնես նրանց, թե քեզանից հետո ո՛վ պիտի նստի իմ տեր արքայի աթոռին։