Մատթեոս 21:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առջևից ու հետևից գնացող բազմությունը աղաղակում էր և ասում. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով (Սաղ. 117(118).26), օրհնությո՜ւն Բարձրյալին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ առջևից ու հետևից գնացող բազմությունը բացականչում էր ու ասում. «Օվսաննա՜ Դավթի Որդուն (եբր. Սաղ. 118.25), օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը (Սաղ. 118.26). օվսաննա՜ Բարձրյալին»։ |
Երբ քահանայապետներն ու դպիրները տեսան Հիսուսի կատարած հրաշքները և մանուկներին, որ տաճարում աղաղակում էին և ասում. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն», բարկացան
Բայց ձեզ ասում եմ, որ այսուհետև ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ չասեք. “Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով” (Սաղ. 117(118).26, Մտթ. 21.9բ)»։
Երբ Հիսուսն այնտեղից մեկնեց, նրա հետևից գնացին երկու կույրեր։ Նրանք աղաղակում էին և ասում. «Ողորմի՛ր մեզ, Դավթի՛ Որդի»։
Ահա ձեր տունը ավերակ պիտի դառնա. բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ չասեք՝ “Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով” (Սաղ. 117(118).26)»։