Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությանը տիրանանք»։
Մատթեոս 21:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրան բռնեցին, այգուց դուրս հանեցին և սպանեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ բռնեցին նրան, այգուց դուրս հանեցին ու սպանեցին։ |
Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությանը տիրանանք»։
Հիսուսը նրան ասաց. «Բարեկա՛մ, դրա համա՞ր եկար»։ Այդ ժամանակ մոտեցան, բռնեցին Հիսուսին և ձերբակալեցին նրան։
Իսկ նրանք ձերբակալեցին Հիսուսին և տարան Կայիափա քահանայապետի մոտ, որտեղ հավաքված էին դպիրներն ու ծերերը։
Աստծու սահմանած խորհրդով և կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնելով՝ խաչափայտի վրա գամեցիք ու սպանեցիք նրան,
ապա թող հայտնի լինի ձեզ բոլորիդ և Իսրայելի ամբողջ ժողովրդին, որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, և որին Աստված մեռելներից հարություն տվեց, նրանո՛վ ահա սա առողջացած՝ կանգնել է ձեր առաջ։
Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին։ Եվ սպանեցին նրանց, ովքեր նախօրոք ավետեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ,