Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Մատթեոս 21:37 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Վերջապես նրանց մոտ ուղարկեց իր որդուն և ասաց. «Թերևս իմ այս որդուց ամաչեն»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Վերջապես նրանց մոտ իր որդուն ուղարկեց՝ ասելով. "Իմ որդուց կամաչեն"։

Տես գլուխը



Մատթեոս 21:37
13 Խաչաձեւ Հղումներ  

էլ ի՞նչ պիտի անեի իմ այգու համար, որ չարեցի։ Սպասեցի, որ խաղող բերի, բայց փուշ բերեց։


թերևս Հուդայի տունն իմանա այն բոլոր չարիքների մասին, որ մտածել եմ կատարել նրա նկատմամբ, որպեսզի յուրաքանչյուրը հետ դառնա իր չար ճանապարհից, և ես քավիչ լինեմ նրա անօրենություններին ու նրա մեղքերին»։


Ասացի. «Վախեցե՛ք ինձանից և ընդունե՛ք խրատը և ըստ ամենայնի չեք մեռնի նրա երեսից, ինչքան էլ որ վրեժ լուծեմ նրանից։ Պատրաստվի՛ր, վա՛ղ արթնացիր առավոտյան. պակասեցին նրա բոլոր ողկույզները։


Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց, թվով ավելի, քան նախկինները։ Սրանց էլ նույն բանն արեցին։


Իսկ մշակները, երբ տեսան որդուն, իրար մեջ ասացին. «Սա է ժառանգը, եկեք սպանենք սրան և սրա ժառանգությանը տիրանանք»։


Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։


Նա մի սիրելի որդի ուներ։ Վերջում նրան ուղարկեց նրանց մոտ՝ ասելով. “Թերևս իմ որդու հանդեպ պատկառանք ունենան”։


Այգու տերն ասաց. “Ի՞նչ անեմ. ուղարկեմ իմ սիրելի որդուն, թերևս նրանից կպատկառեն”։


Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բացի միածին Որդուց, որ Հոր ծոցում է. նա նրա մասին մեզ հայտնեց։


Եվ ես տեսա ու վկայեցի. “Սա է Աստծու Որդին”»։


Քանզի Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը.