Մատթեոս 20:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք ևս գնացին։ Ապա վեցերորդ ու իններորդ ժամերին դարձյալ դուրս եկավ և նույն բանն արեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք էլ գնացին։ Ապա վեցերորդ և իններորդ ժամերին դարձյալ դուրս ելնելով՝ նույն բանն արեց։ |
Տասնմեկերորդ ժամին դուրս գալով՝ գտավ ուրիշների, որոնք անգործ կանգնած էին։ Նրանց ասաց. “Ինչո՞ւ եք օրը ցերեկով անգործ կանգնել այստեղ”։
Նա նրանց ասաց. «Եկե՛ք և տեսե՛ք»։ Եկան ու տեսան, թե որտե՛ղ էր նրա օթևանը։ Այն օրը նրա մոտ գիշերեցին, որովհետև ժամը մոտ տասն էր։
Հիսուսը պատասխանեց. «Ցերեկը տասներկու ժամ չունի՞. եթե մեկը ցերեկն է քայլում, չի սայթաքում, որովհետև այս աշխարհի լույսն է տեսնում,
Այնտեղ էր Հակոբի աղբյուրը։ Եվ ահա Հիսուսը, ճանապարհից հոգնած, նստեց աղբյուրի մոտ։ Կեսօրին մոտ էր։
Կեսօրից հետո՝ ժամը երեքի մոտ, տեսիլքի մեջ նա հայտնապես տեսավ Աստծու հրեշտակին, որ մտավ իր մոտ ու ասաց՝ Կոռնելիո՛ս։
Հաջորդ օրը, մինչ նրանք ճանապարհին էին և արդեն մոտեցել էին քաղաքին, Պետրոսը կեսօրին տանիք բարձրացավ՝ աղոթելու։