Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Գործք Առաքելոց 3:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Պետրոսը և Հովհաննեսը տաճար էին բարձրանում իններորդ ժամի աղոթքի համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Պետրոսն ու Հովհաննեսը բարձրանում էին տաճար՝ իններորդ ժամի աղոթքի համար։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 3:1
27 Խաչաձեւ Հղումներ  

Կեսօրից հետո՝ ժամը երեքի մոտ, տեսիլքի մեջ նա հայտնապես տեսավ Աստծու հրեշտակին, որ մտավ իր մոտ ու ասաց՝ Կոռնելիո՛ս։


Պետրոսի և Հովհաննեսի համարձակությունը տեսնելով և հասկանալով, որ նրանք տգետ և անուս մարդիկ են, զարմացան, որովհետև նրանց արդեն իբրև Հիսուսի հետևորդի էին ճանաչում։


Եվ խնկարկության ժամին ժողովրդի ամբողջ բազմությունը դրսում աղոթքի էր կանգնած։


Եվ ահա մեկը եկավ ու նրանց պատմեց. «Ահա այն մարդիկ, որոնց դուք բանտն էիք դրել, տաճարում կանգնած՝ ուսուցանում են ժողովրդին»։


Եվ միշտ տաճարում էին, գովաբանում և օրհնաբանում էին Աստծուն։


Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, թե Սամարիայում էլ են ընդունել Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին և Հովհաննեսին,


Ամեն օր վաղ առավոտյան միասին էին գնում տաճար, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ իրենց կերակուրը ճաշակելով։ Սրտի պարզությամբ


Այն աշակերտը, որին սիրում էր Հիսուսը, Պետրոսին ասաց. «Տերն է»։ Սիմոն Պետրոսը, լսելով, որ Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, և իրեն ծովի մեջ նետեց։


Եվ Հիսուսը ուղարկեց Պետրոսին և Հովհաննեսին ու ասաց. «Գնացե՛ք, պատրաստե՛ք մեզ համար զատկական ընթրիքը, որ ուտենք»։


Եվ իր հետ վերցրեց Պետրոսին ու Զեբեդեոսի երկու որդիներին։ Նա սկսեց տխրել և տագնապել։


Վեց օր հետո Հիսուսն իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին ու նրա եղբորը՝ Հովհաննեսին, նրանց առանձին հանեց մի բարձր լեռ


Կոռնելիոսը պատասխանեց. «Չորս օր առաջ՝ մոտավորապես այս ժամին, մինչև ցերեկվա ժամը երեքն աղոթք էի անում իմ տանը, ահա լուսավոր զգեստներով մի մարդ եկավ կանգնեց իմ առաջ


Անարյուն զոհի մատուցման ժամին Եղիան, երկինք աղաղակելով, ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Աբրահամի, Իսահակի ու Իսրայելի, թող այսօր համոզվեն, որ դու՝ Տերը, Իսրայելի Աստվածն ես, և ես քո ծառան եմ, և ես արեցի այս գործերը։


Գառներից մեկը կզոհես առավոտյան, իսկ մյուս գառը կզոհես երեկոյան։


երբ Հակոբոսը, Կեփասն ու Հովհաննեսը, որ եկեղեցու սյուներն էին համարվում, իմացան ինձ տրված շնորհի մասին, ինձ և Բառնաբասին ձեռք մեկնեցին՝ որպես հավանության նշան, որպեսզի մենք գնանք հեթանոսների մեջ, իսկ իրենք՝ թլփատվածների։


Մի գառը կզոհես առավոտյան, իսկ երկրորդ գառը կզոհես երեկոյան։


Ցերեկվա վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը խավարը պատեց ամբողջ երկիրը։


«Երկու մարդ տաճար ելան աղոթքի կանգնելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր։


Տաճար մտնող Պետրոսին և Հովհաննեսին տեսնելով՝ սկսեց աղաչել՝ ողորմություն ստանալու համար։


Պետրոսը Հովհաննեսի հետ նրան դարձավ ու ասաց. «Մե՛զ նայիր»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ