Մատթեոս 18:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև Մարդու Որդին եկավ կորածին փրկելու»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև Մարդու Որդին եկավ կորածին փրկելու։ |
Հիսուսը պատասխան տվեց և ասաց. «Ուրիշ տեղ չուղարկվեցի, եթե ոչ Իսրայելի տան կորած ոչխարների մոտ»։
«Ինչպե՞ս է ձեզ թվում. եթե մարդ հարյուր ոչխար ունենա, և նրանցից մեկը մոլորվի, իննսունինը ոչխարը չի՞ թողնի լեռներում և գնա մոլորվածին փնտրելու։
բայց պետք էր ուրախանալ և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց”»։
որովհետև Մարդու Որդին չեկավ մարդկանց հոգիները կորստյան մատնելու, այլ փրկելու»։ Եվ մի ուրիշ գյուղ գնացին։
Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և կորստյան մատնելու նպատակով. ես եկա, որպեսզի կյանք ունենան, կյանք՝ իր լիության մեջ։
Եվ եթե մեկը լսի իմ խոսքերը և չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ աշխարհը դատապարտելու չեկա, այլ փրկելու։
որովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ՝ այն դատապարտելու, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի։
Վստահելի ու լիակատար ընդունելության արժանի է այս խոսքը, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։