Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 9:56 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

56 որովհետև Մարդու Որդին չեկավ մարդկանց հոգիները կորստյան մատնելու, այլ փրկելու»։ Եվ մի ուրիշ գյուղ գնացին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

56 Եվ ուրիշ գյուղ գնացին։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 9:56
16 Խաչաձեւ Հղումներ  

Մի՛ պարտվիր չարից, այլ բարիո՛վ հաղթիր չարին։


ինչպես որ Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը շատերի փոխարեն որպես փրկագին տալու»։


որովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ՝ այն դատապարտելու, այլ որպեսզի աշխարհը նրանով փրկվի։


Գողը գալիս է միայն գողանալու, սպանելու և կորստյան մատնելու նպատակով. ես եկա, որպեսզի կյանք ունենան, կյանք՝ իր լիության մեջ։


որովհետև Մարդու Որդին եկավ փնտրելու և փրկելու կորածին»։


Զգո՛ւյշ եղեք, չարհամարհեք այս փոքրիկներից որևէ մեկին. ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր Հոր երեսը.


Վստահելի ու լիակատար ընդունելության արժանի է այս խոսքը, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։


Եվ եթե մեկը լսի իմ խոսքերը և չպահի դրանք, ես նրան չեմ դատապարտի, քանի որ աշխարհը դատապարտելու չեկա, այլ փրկելու։


Եվ Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա հանդերձները բաժանելու համար վիճակ գցեցին։


Հիսուսը պատասխանեց և ասաց. «Թո՛ւյլ տվեք, բավ է եղածը»։ Եվ դիպչելով ականջին՝ բժշկեց այն։


Բայց ես ձեզ ասում եմ. չարին հակառակ մի՛ կանգնիր։ Եթե մեկը քո ծնոտի աջ կողմին ապտակ տա, նրան մյուս կո՛ղմն էլ դարձրու։


Դարձավ, սաստեց նրանց և ասաց. «Չգիտեք՝ ի՛նչ հոգուց եք դուք.


Եվ մինչդեռ նրանք գնում էին, ճանապարհի վրա մեկը նրան ասաց. «Կգամ քո հետևից, ինչ տեղ էլ գնաս»։


որովհետև Մարդու Որդին եկավ կորածին փրկելու»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ