Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 9:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Իսկ Հիսուսը, երբ լսեց, ասաց նրանց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Բայց երբ Հիսուսը լսեց, նրանց ասաց. «Առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 9:12
17 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը պատասխանեց և ասաց նրանց. «Ոչ թե առողջներին, այլ հիվանդներին են բժիշկներ պետք։


Սակայն ժողովուրդը իմացավ և գնաց նրա հետևից. ընդունելով նրանց՝ խոսում էր նրանց հետ Աստծու արքայության մասին, իսկ որոնք բժշկվելու կարիք ունեին, բժշկում էր։


Երբ Հիսուսը լսեց այս, նրանց ասաց. «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին. ես էլ չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։


«Ահավասիկ ես պիտի բուժեմ նրանց վերքերը, պիտի բժշկեմ նրանց. խաղաղության ձայնը և ապահովություն պիտի բերեմ նրանց։


Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, և ես բուժված կլինեմ, փրկի՛ր ինձ, Տե՛ր, և ես փրկված կլինեմ, քանզի դու ես իմ պարծանքը։


Նա, որ խաղաղության մեջ պահեց քո սահմանները, Ցորենի առատությամբ լիացրեց քեզ։


Ասորեստանցին չի փրկում մեզ. ձի չենք հեծնի և այլևս մեր ձեռակերտներին մեզ աստված չենք ասի, որովհետև ով որ քո մեջ է, կգթա որբերին։


Քո ցավագին վերքերին բժշկություն պիտի բերեմ, պիտի բժշկեմ քեզ,- ասում է Տերը,- որովհետև, Սիո՛ն, դու աստանդական կոչվեցիր. ասացին. “Դա է ձեր որսը, բայց ով փնտրի, չի գտնի նրան”»։


Եվ ահա մի կին, որ տասներկու տարուց ի վեր արյունահոսություն ուներ, իր ամբողջ ունեցվածքը դրա վրա էր ծախսել, բայց հնար չէր եղել որևէ բժշկություն գտնելու,


Արցունքներս կերակուր եղան ինձ համար գիշեր ու ցերեկ, Քանզի ամեն օր ինձ ասում էին. «Ո՞ւր է քո Աստվածը»։


Տե՛ր, երբ սրտմտես, ինձ մի՛ հանդիմանիր, Եվ երբ բարկանաս, ինձ մի՛ պատժիր։


Մի՞թե Գաղաադում դեղ չի ճարվում, կամ այնտեղ բժիշկ չկա՞. իմ ժողովրդի դստեր համար ինչո՞ւ բժշկություն չեղավ։


Ողջունում է ձեզ Ղուկասը՝ սիրելի բժիշկը, ինչպես նաև Դեմասը։


որովհետև Մարդու Որդին եկավ կորածին փրկելու»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ