Դավիթն աչքերը բարձրացրեց ու տեսավ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր երկնքի ու երկրի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Դավիթն ու ծերունիները, քուրձ հագած, երեսնիվայր գետնին ընկան։
Մատթեոս 17:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ աշակերտները լսեցին, երեսն ի վայր ընկան և սաստիկ վախեցան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ աշակերտները լսեցին, երեսնիվայր ընկան ու շատ վախեցան։ |
Դավիթն աչքերը բարձրացրեց ու տեսավ Տիրոջ հրեշտակին, որ կանգնած էր երկնքի ու երկրի միջև և ձեռքի մերկացրած սուրը մեկնել էր Երուսաղեմի վրա։ Դավիթն ու ծերունիները, քուրձ հագած, երեսնիվայր գետնին ընկան։
Վեր կացա ելա այն դաշտը։ Եվ ահա այնտեղ էր իջել Տիրոջ փառքը, ինչպես այն տեսիլքն ու փառքը, որ տեսել էի Քոբար գետի ափին, ու երեսս ի վայր ընկա։
Եվ տեսիլքը, որ ես էի տեսնում, նման էր այն տեսիլքին, որ ես տեսա, երբ քաղաքն օծելու էի մտնում։ Իմ տեսած կառքի տեսիլքը նման էր այն տեսիլքին, որ ես տեսա Քոբար գետի մոտ։ Երեսս ի վայր ընկա։
Տիրոջ կողմից կրակ եկավ և կերավ այն ամենը, ինչ որ կար զոհասեղանի վրա՝ ողջակեզն ու ճարպը։ Ողջ ժողովուրդը տեսավ այդ, սարսափեց, ու բոլորն ընկան երեսնիվայր։
Մինչ նա խոսում էր, ահա լուսավոր մի ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն ելավ և ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը, դրա՛ն լսեք»։
ես գետնին ընկա ու լսեցի մի ձայն, որն ինձ ասում էր. “Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ”։
Եվ երբ մենք բոլորս գետնին ընկանք, լսեցի մի ձայն, որ ինձ ասում էր եբրայեցիների լեզվով. “Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ինչո՞ւ ես ինձ հալածում. քեզ համար դժվար է խթանին ոտքի թաթով հարվածել”։
թե ինչպես է բոցը զոհասեղանից դեպի երկինք բարձրանում, տեսան Տիրոջ հրեշտակին՝ զոհասեղանի բոցի հետ երկինք բարձրանալիս։ Մանովեն ու նրա կինը երեսի վրա գետնին ընկան։