7 Հիսուսը մոտեցավ, բռնեց նրանց և ասաց. «Ոտքի՛ ելեք և մի՛ վախեցեք»։
7 Հիսուսը մոտեցավ, դիպավ նրանց ու ասաց. «Վե՛ր կացեք ու մի՛ վախեցեք»։
Հիսուսն անմիջապես խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»։
Եվ երբ տեսա նրան, մեռյալի պես նրա ոտքերն ընկա, իսկ նա իր աջը դրեց ինձ վրա ու ասաց. «Մի՛ վախեցիր, ես եմ Սկիզբը և Վախճանը,
Իսկ հիմա ոտքի՛ ել ու մտի՛ր այդ քաղաքը. քեզ կասվի, թե ի՛նչ պետք է անես»։
Եվ երբ կանայք զարհուրեցին ու իրենց երեսները գետին խոնարհեցրին, մարդիկ ասացին. «Ողջին ինչո՞ւ եք մեռելների մեջ փնտրում։
Երբ աշակերտները լսեցին, երեսն ի վայր ընկան և սաստիկ վախեցան։
Բարձրացրին աչքերը և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան։