Մատթեոս 15:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսն ասաց. «Դեռևս դո՞ւք էլ եք անմիտ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ Հիսուսն ասաց. «Դո՞ւք էլ դեռ չեք հասկանում։ |
Արդ, ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար չէ, որ ասացի ձեզ զգուշանալ փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»։
Դեռևս չե՞ք հասկանում և չե՞ք հիշում, որ հինգ նկանակը հինգ հազարին կերակրեց, և քանի՞ սակառ կտորտանք հավաքեցիք։
Հիսուսը նրանց ասաց. «Դո՞ւք էլ այդպես անմիտ եք, չե՞ք իմանում, թե այն ամենը, որ դրսից է մարդու մեջ մտնում, չի կարող պղծել նրան,
Առաքյալներն այս բոլորից ոչինչ չհասկացան, այլ խոսքը նրանցից ծածկված էր, և ասվածները չէին ըմբռնում։
Սակայն նրանք չէին ըմբռնում այս խոսքը, և դա ծածկված էր նրանցից, որ չիմանան. և վախենում էին այդ խոսքի մասին հարցնել նրան։
Հակառակ այն բանի, որ դուք ժամանակի ընթացքում ուսուցիչներ պետք է լինեիք, բայց ահա հարկավոր է, որ սովորեք, թե ի՛նչ են Աստծու պատգամի նախատարրերը։ Դուք կաթի կարիք ունեք և ոչ թե պինդ կերակրի.