Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 7:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Հիսուսը նրանց ասաց. «Դո՞ւք էլ այդպես անմիտ եք, չե՞ք իմանում, թե այն ամենը, որ դրսից է մարդու մեջ մտնում, չի կարող պղծել նրան,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ նա ասաց նրանց. «Դուք է՞լ այդքան անմիտ եք, չգիտե՞ք, որ այն ամենը, ինչ դրսից է մարդու մեջ մտնում, չի կարող նրան պղծել,

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 7:18
12 Խաչաձեւ Հղումներ  

Այս մասին մենք շատ խոսք ունենք ասելու, բայց դրանք դժվար է բացատրել, քանզի թուլամիտ եղաք հասկանալու մեջ։


Եվ Հիսուսն ասաց նրանց. «Ո՛վ անմիտ և թուլասիրտ մարդիկ, որ դժվարանում եք հավատալ այն ամենին, որ ասացին մարգարեները։


Արդ, ինչպե՞ս չեք հասկանում, որ հացի համար չէ, որ ասացի ձեզ զգուշանալ փարիսեցիների ու սադուկեցիների խմորից»։


Իբրև Քրիստոսով մանուկների՝ կաթ տվեցի ձեզ և ոչ թե կերակուր, որովհետև դեռ չէիք կարողանում ուտել։ Նույնիսկ հիմա չեք կարողանում, որովհետև դեռևս մարմնավոր եք։


Հիսուսը պատասխանեց և ասաց նրան. «Դո՛ւ ես Իսրայելի վարդապետ և այդ չգիտե՞ս։


Ապա նրանց ասաց. «Այս առակը չեք հասկանում, ապա ինչպե՞ս պիտի հասկանաք մյուս բոլոր առակները։


մարդուն պղծում է ոչ թե այն, ինչ բերանից ներս է մտնում, այլ այն, ինչ ելնում է բերանից»։


Երբ ժողովրդից բաժանվելով՝ տուն մտավ, աշակերտներն այդ առակի վերաբերյալ նրան հարցրին։


որովհետև ոչ թե նրա սիրտն է մտնում, այլ որովայնը, և դուրս է ելնում ու մաքրում ամբողջ կերածը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ