Երբ տեղի բնակիչները Հիսուսին ճանաչեցին, մարդիկ ուղարկեցին ամբողջ գավառով մեկ և նրա մոտ բերեցին բոլոր հիվանդներին։
Մատթեոս 14:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրան աղաչում էին, որ գոնե նրա հագուստի քղանցքին միայն դիպչեն, և ովքեր դիպան, փրկվեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ աղաչում էին նրան, որ գոնե նրա հագուստի քղանցքին դիպչեն։ Եվ ովքեր դիպան, բժշկվեցին։ |
Երբ տեղի բնակիչները Հիսուսին ճանաչեցին, մարդիկ ուղարկեցին ամբողջ գավառով մեկ և նրա մոտ բերեցին բոլոր հիվանդներին։
Իրենց բոլոր գործերն անում են՝ մարդկանց ցուցադրելու համար. լայնացնում են իրենց գրապանակները և երկարացնում իրենց հագուստների քղանցքները։
Քանի որ շատերին էր բժշկել, ուստի բոլոր նրանք, ովքեր որևէ հիվանդություն ունեին, գալիս խռնվում էին նրա շուրջը, որպեսզի դիպչեն նրան։
Եվ ուր որ մտնում էր՝ գյուղեր, քաղաքներ թե ագարակներ, հիվանդներին դնում էին հրապարակներում և աղաչում նրան, որ գոնե իր հագուստի քղանցքներին դիպչեն։ Եվ բոլոր նրանք, ովքեր դիպան, բժշկվեցին։
Եվ ամբողջ ժողովուրդն ուզում էր դիպչել նրան, որովհետև նրանից մեծ զորություն էր դուրս գալիս և բժշկում բոլորին։
Իսկ արդ, եթե մարդը Մովսեսի օրենքը պահելու համար նույնիսկ շաբաթ օրով է թլփատվում, իմ վրա ինչո՞ւ եք բարկացած, որ շաբաթ օրով լիովին բժշկեցի մի մարդու։
Հիսուսի անվան զորությունը բժշկեց այս մարդուն, որին տեսնում եք և ճանաչում, որովհետև նրա անվանը հավատաց։ Եվ Հիսուսի հանդեպ եղած հավատն է, որ սրան տվեց այս առողջությունը՝ ձեր բոլորի ներկայությամբ։