Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Մատթեոս 14:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հիսուսն անմիջապես խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվե՛ք, ես եմ, մի՛ վախեցեք»։ |
Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։
Հակո՛բ, որ որդ ես հիմա, և դու, Իսրայե՛լ, որ սակավամարդ ես այժմ, ես օգնեցի քեզ,- ասում է Աստված՝ Իսրայելի Սուրբը, որը փրկելու է քեզ։-
ո՞վ արեց ու կատարեց այս ամենը, ո՞վ կանչեց նրան, որ կանչում էր առաջին սերունդերից ի վեր։ Ես եմ Տերն առաջին, նույնն եմ լինելու և հավիտյան։
«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան խոտի պես։
Այդ ժամանակ Հիսուսը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք. գնացե՛ք, ասե՛ք իմ եղբայրներին, որ Գալիլեա եմ գնում, և այնտեղ ինձ կտեսնեն»։
Ահա մարդիկ նրա մոտ բերեցին մի անդամալույծի, որ պառկած էր անկողնու մեջ։ Հիսուսը, նրանց հավատը տեսնելով, ասաց անդամալույծին. «Թող քո մեղքերը ներվեն քեզ»։
որովհետև ամենքն էլ տեսան նրան և վախեցան։ Հիսուսն իսկույն խոսեց նրանց հետ և ասաց. «Քաջալերվե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»։
Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղոթքը լսելի եղավ. քո կինը՝ Եղիսաբեթը, որդի կծնի քեզ, և նրա անունը Հովհաննես կդնես։
Հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի։
նույնպես և Հակոբոսին և Հովհաննեսին՝ Զեբեդեոսի որդիներին, որոնք Սիմոնի որսակիցներն էին։ Եվ Հիսուսը Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր, այսուհետև դու մարդկա՛նց պիտի որսաս կյանքի համար»։
Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։
Հաջորդ օրվա գիշերը Տերը կանգնեց նրա մոտ ու ասաց. «Քաջալերվի՛ր, Պողո՛ս, որովհետև ինչպես ինձ համար վկայեցիր Երուսաղեմում, նույնպես և պետք է Հռոմում վկայես»։